You are here

Ընդհանուր տեղեկատվություն

‹‹ԳՎՍՈւ››-ն սկսել է գործել որպես վիզային ծառայություն մատուցող ընկերություն Հարավային Աֆրիկայում, Հնդկաստանում, Նեպալում, Շրի Լանկայում, Միացյալ Թագավորությունում, Չինաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Հայաստանում, Ղազախստանում և Ուզբեկիստանում: 2023 թվականի հունվարից GVCW-ն գործում է 18 երկրներում, այդ թվում՝ Բանգլադեշում, Ինդոնեզիայում, Իրաքում, Կոսովոյում, Լիբիայում, Ֆիլիպիններում և Վիետնամում: Մեր նպատակն է մատուցել բարձրորակ ծառայություն և համոզվել, որ բոլոր դիմումատուները սպասարկվում են բարձր արհեստավարժությամբ, իսկ դիմումատուների գաղտնի կենսաչափական տվյալներին վերաբերում են անվտանգության ամենաբարձր մակարդակով:

Այս առումով, Ձեր տեսակետն ու կարծիքը մեզ համար շատ կարևոր են. մեզ ուղարկելով Ձեր կարծիքը մեր աշխատակիցների սպասարկման որակի հետ կապված`  կօգնեք  բարելավել մեր ծառայությունները:

‹‹ԳՎՍՈւ››-ն երախտապարտ կլինի, եթե կիսվեք և արտահայտեք Ձեր կարծիքը Հունաստանի Վիզային կենտրոն այցելության ընթացքում առաջարկվող ծառայությունների որակի վերաբերյալ՝ կապված Շենգեն վիզայի համար դիմելու ընթացակարգի հետ կամ Վիզային կենտրոնում աշխատող ցանկացած աշխատակցի վերաբերյալ: Խնդրում ենք մեր ծառայությունների հետ կապված թողնել Ձեր մեկնաբանությունները, բողոքները և/կամ առաջարկները: Ցանկացած հարցի դեպքում կարող եք կապվել մեզ հետ էլեկտրոնային փոստի միջոցով՝ feedback@gvcworld.eu:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս էլեկտրոնային փոստի հասցեն նախատեսված չէ ընդհանուր հարցումների համար: