You are here

1. Ո՞ր երկրներն են Շենգենյան տարածքի մաս կազմում:

Շենգենյան տարածքն ընդգրկում է 26 երկիր` («Շենգենյան պետություններ») առանց միջսահմանային տարածքների սահմանապահական վերահսկման: Այդ երկրներն են՝ Ավստրիան, Բելգիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իտալիան, Լատվիան, Լիխտենշտայնը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան և Շվեյցարիան: Այս երկրները կարճաժամկետ վիզաների համար կիրառում են ընդհանուր վիզային քաղաքականություն:

2. Ի՞նչ է Շենգեն վիզան

  • տարանցիկ փոխադրում Շենգենյան համաձայնագրի անդամ պետությունների տարածքով կամ նախատեսված այցելություն այդ տարածք, որի տևողությունը 180-օրյա ժամանակահատվածում չպետք է գերազանցի  90 օրը («Կարճաժամկետ վիզա»),
  • տարանցիկ փոխադրում Շենգենյան համաձայնագրի անդամ պետությունների օդանավակայանների միջազգային տարանցիկ տարածքներով (‹‹Օդանավակայանի տարանցիկ վիզա››):  

Ընդհանրապես, վիզայի տրամադրումը թույլ է տալիս նույն ուղևորության ընթացքում այցելել ցանկացած Շենգենյան պետություն` վիզայի գործողության ժամանակահատվածում:

Շենգեն վիզան հնարավորություն չի տալիս անցնել աշխատանքի կամ հիմնել բիզնես, զբաղվել առևտրով կամ արհեստով, եթե ցանկանում եք մնալ Շենգենյան երկրում ավելի քան 90 օր:

3. Շենգենյան պետություն մուտք գործելու համար ինձ անհրաժե՞շտ է վիզա:

Հետևեք այս հղմանը՝ պարզելու համար՝ արդյո՞ք Ձեզ պետք է վիզա Շենգենյան պետություն մուտք գործելու համար:

4. Ես ԵՄ անդամ պետության քաղաքացու ընտանիքի անդամ եմ: Ստանդարտ պահանջները կիրառելի՞ են ինձ համար:

Ազատ տեղաշարժման իրավունքի շրջանակներում (այն իմաստով, որ ԵՄ անդամ պետության քաղաքացին բնակվում կամ իր գրանցման երկրից բացի մեկնում է ԵՄ այլ անդամ պետություն) ԵՄ անդամ պետությունների քաղաքացիների ընտանիքի անդամներն օգտվում են որոշակի պարզեցված ընթացակարգերից: Ստորև նշված են համապատասխանեցման ենթակա հիմնական չափորոշիչները՝

  • ԵՄ անդամ պետության քաղաքացին իրացրել է ազատ տեղաշարժի իր իրավունքը,
  • ընտանիքի անդամը (դիմումատուն) համապատասխանում է  2004/38/ԵՀ Հրահանգի  կատեգորիաներից մեկին,
  • ընտանիքի անդամը (դիմումատուն) ուղեկցում է ԵՄ անդամ պետության քաղաքացուն կամ միանում է նրան Շենգենյան պետության նշանակման վայրում:

 Մանրամասն տեղեկատվության համար հետևեք այս հղմանը:

5. Որտե՞ղ պետք է ներկայացնեմ վիզայի համար իմ դիմում-հայտը:

Շենգեն վիզայի համար դիմում-հայտը Դուք պետք է ներկայացնեք այն երկրի հյուպատոսություն, որտեղ  Դուք մտադիր եք այցելել, կամ, եթե մտադիր եք այցելել մեկից ավելի Շենգենյան պետություն, ապա պետք է դիմել  Ձեր հիմնական նպատակատեղի երկրի հյուպատոսություն (օրինակ` այցի կամ ամենաերկար այցի հիմնական նպատակը):

Եթե Դուք մտադիր եք այցելել Շենգենյան մի քանի պետություն, և այցի ժամանակահատվածներն ունեն հավասար տևողություն, ապա Դուք պետք է դիմեք այն երկրի հյուպատոսություն, որի արտաքին սահմաններն առաջինը պետք է հատեք Շենգենյան տարածք մուտք գործելիս:

Որպես կանոն, Դուք մուտքի արտոնագրի համար պետք է դիմեք այն հյուպատոսություն, որը տարածքային առումով իրավասու է Ձեր գրանցման երկրի համար:

Մանրամասն տեղեկատվության համար հետևեք այս հղմանը:

6. Կարո՞ղ եմ մուտք գործել Շենգենյան տարածք «X» երկրում, երբ վիզան տրվել է «Y» Շենգենյան երկրի կողմից:

Ընդհանրապես, Դուք կարող եք հատել ցանկացած Շենգենյան սահման ցանկացած Շենգենյան պետության կողմից տրված վիզայով: Այնուամենայնիվ, միայն կարճաժամկետ մուտքի արտոնագրի (վիզայի) առկայությունը բավարար չէ Շենգենյան տարածք մուտք գործելու համար: Տես Հաճախ տրվող հարցերի 16-րդ հարցը` արտաքին սահմաններում ստուգումների մասին:

7. Իմ վիզայով որքա՞ն ժամանակ կարող եմ մնալ Շենգենյան տարածքում:

Շենգենյան վիզան կարճաժամկետ այցի վիզա է և ունի ճամփորդական փաստաթղթի ներսում կցված կպչուն թերթիկի տեսք: «Կարճաժամկետ այց» ասելով` նկատի ունենք այց, որի տևողությունը կազմում է 90 օր ցանկացած 180 օրվա ընթացքում: Դա նշանակում է, որ այցը  ցանկացած 180 օրվա ընթացքում ընդհանուր առմամբ  90 օրից ավել չի կարող տևել:    

Ձեր վիզայի վավերականության ճշգրիտ ժամկետը նշված է վիզայի կպչուն թերթիկի վրա` «Այցի տևողությունը» վերնագրով:

Մեկանգամյա մուտքի վիզայով Դուք կարող եք մուտք գործել Շենգենյան տարածք միայն մեկ անգամ: Սա նշված է «1»-ով թվագրված վիզայի կպչուն թերթիկի վրա` «Մուտքերի քանակը» վերնագրով: Երկանգամյա կամ բազմանգամյա մուտքի վիզան թույլ է տալիս մուտք գործել Շենգենյան երկրների տարածք երկու կամ մի քանի անգամ վիզայի վավերականության ժամկետի ընթացքում: Սա նշված է «02»-ով թվագրված կամ «MULT» գրառմամբ` վիզայի կպչուն թերթիկի վրա`«Մուտքերի քանակը» վերնագրով:

Հետևելով այս հղմանը` Դուք կգտնեք տեղեկատվություն, թե ինչպես կարդալ վիզայի կպչուն թերթիկի վրա զետեղված տեղեկատվությունը:

Հետևելով այս հղմանը` Դուք կգտնեք տեղեկատվություն, թե ինչպես հաշվարկել Ձեր վիզային ուղևորության օրերը:

8. Որքա՞ն է տևում վիզայի տրամադրման գործընթացը:

Ընդհանրապես, Շենգեն վիզայի համար դիմում-հայտը Հյուպատոսություն ներկայացնելուն պես, Հյուպատոսության կողմից որոշումը կայացվում է 15 օրացուցային օրվա ընթացքում: Այս ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 30 օր կամ 60 օր: Մանրամասն տեղեկատվության համար հետևեք այս հղմանը:

9. Նախատեսված այցի մեկնարկից որքա՞ն ժամանակ առաջ պետք է դիմեմ վիզայի համար:

Վիզայի դիմում-հայտը պետք է ներկայացվի ոչ շուտ քան նախատեսված ուղևորությունից վեց (6) ամիս առաջ:
Ցանկալի է, որ դիմում-հայտը ներկայացվի նախատեսված այցից առնվազն 15 օրացուցային օր առաջ:
Այնուամենայնիվ, դիմում ներկայացնելիս խորհուրդ է տրվում նաև հաշվի առնել Շենգենյան գոտու տվյալ երկրի պետական տոները և այն երկրի պետական տոները, որտեղ դիմում եք վիզայի համար:
Բազմանգամյա մուտքի արտոնագիր (վիզա) (առնվազն 6 ամիս գործողության ժամկետով) ունեցողները կարող են նոր վիզայի համար դիմում-հայտ ներկայացնել նախքան նախորդ վիզայի գործողության ժամկետի ավարտը: 

10. Որքա՞ն արժե վիզայի համար դիմում-հայտ ներկայացնելը:

Վիզայի համար դիմում-հայտ ներկայացնելիս պետք է վճարվի  80 եվրոյի չափով ընդհանուր վիզայի վճար: Այն երկրները, որոնց հետ ԵՄ-ն կնքել է «Վիզային ռեժիմի պարզեցման մասին» համաձայնագրեր, նրանց քաղաքցիները վճարում են 35 եվրո գումարի չափով վճար: Մանրամասն տեղեկատվության համար հետևեք այս հղմանը:

Վիզայի վճարը չի կիրառվում հետևյալ կատեգորիաներից որևէ մեկին պատկանող դիմումատուների համար`

  • Մինչև տասներկու (12) տարեկան երեխաների համար,
  • Կրթական կամ վերապատրաստման նպատակով  ուղևորվող դպրոցական աշակերտների, ուսանողների, ասպիրանտների և ուղեկցող ուսուցիչների համար,
  • Գիտական հետազոտություններ իրականացնելու նպատակով երրորդ երկրներից ճանապարհորդող հետազոտողների համար,
  • Շահույթ չհետապնդող կազմակերպությունների կողմից կազմակերպված սեմինարներում, համաժողովներում, սպորտային, մշակութային կամ կրթական միջոցառումներում շահույթ չհետապնդող կազմակերպությունների մասնակից ներկայացուցիչների  համար, որոնց տարիքը չի գերազանցում 25 տարեկանը,
  • ԵՄ/ԵՏԳ անդամ երկրների քաղաքացիների ընտանիքի անդամների համար, ում վրա տարածվում է  2004/38 Հանձնարարականը: Տես Հաճախ տրվող հարցերի 4-րդ հարցը:  
     

Անդամ պետությունները նաև կարող են հրաժարվել մուտքի արտոնագրի վճարների հավաքագրումից այն դիմումատուներից, ովքեր դասվում են լրացուցիչ հատուկ կատեգորիաների ներքո: Դրա հետ կապված կարող եք մանրամասն տեղեկատվություն ստանալ այն հյուպատոսությունից, որտեղ Դուք մտադիր եք դիմել:

Եթե Դուք դիմում-հայտը ներկայացնում եք արտաքին ծառայություն մատուցողին, ապա Ձեզանից կգանձվի ծառայության վճար:

11.  Իմ անձնագրի ժամկետը երկու ամսից լրանում է: Կարո՞ղ եմ դիմել վիզայի համար:

Սկզբունքորեն չեք կարող: Գոյություն ունի պահանջ, որ անձնագրի ժամկետը պետք է լրանա Շենգենյան պետությունից վերադառնալու պահից 3 ամիս ՀԵՏՈ:  Այնուամենայնիվ, արտակարգ իրավիճակի հիմնավորման  դեպքերում, հյուպատոսությունը կարող է շեղվել այս պահանջից:

12. Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ վիզայի համար դիմում-հայտը ներկայացնելիս:

Հետևեք այս հղմանը ներկայացվելիք փաստաթղթերի ցանկին ծանոթանալու համար: 

13. Իմ վիզան տրվել է, օրինակ, Գերմանիայի հյուպատոսության կողմից: Կարո՞ղ եմ օգտվել այս վիզայից` Շենգենյան այլ պետություններ մեկնելու համար:

Այո, կարող եք: Համաձայն Շենգենյան գոտու կանոնների` Շենգեն վիզան, ընդհանուր առմամբ, գործում է Շենգենյան տարածաշրջանի բոլոր երկրների համար: Խնդրում ենք նկատի ունենալ, սակայն, որ Դուք միշտ պետք է դիմեք այն երկրի հյուպատոսություն, որը Ձեր հիմնական նպատակակետն է (Տես Հաճախ տրվող հարցերի 5-րդ հարցը): Ձեր վիզայի տարածքային վավերականությունը նշվում է վիզայի կպչուն թերթիկի վրա` «Վավերական է մինչև» վերնագրով: Հետևելով այս հղմանը` Դուք կգտնեք տեղեկատվություն, թե ինչպես կարդալ վիզայի կպչուն թերթիկի վրա զետեղված տեղեկատվությունը:
Տես Հաճախ տրվող հարցերի 16-րդ հարցը` արտաքին սահմաններում ստուգումների վերաբերյալ:  

14. Կարո՞ղ եմ մեկնել Շենգենյան տարածքից և նորից վերադառնալ տարածք իմ նույն Շենգեն վիզայով:

Շենգեն վիզան թույլ է տալիս մուտք գործել տարածք մեկ կամ բազմակի անգամ: Մեկանգամյա մուտքի արտոնագրով կարող եք մուտք գործել տարածք միայն մեկ անգամ:  Սա նշված է «1»-ով թվագրված վիզայի կպչուն թերթիկի վրա: Երկու կամ բազմակի անգամ մուտք թույլատրող վիզայով Դուք կարող եք մուտք գործել տարածք երկու կամ մի քանի անգամ վիզայի վավերականության ժամկետի ընթացքում: Տես նաև Հաճախ տրվող հարցերի 7-րդ հարցը:

15. Շենգենյան տարածքի մաս կազմող երկրի համար ես ունեմ վավերական երկարաժամկետ վիզա/ կացության թույլտվություն: Շենգենյան այլ պետություններ մեկնելու համար ինձ անհրաժե՞շտ է մեկ այլ վիզա:

Ոչ, անհրաժեշտ չէ: Շենգենյան պետության կողմից տրամադրված երկարաժամկետ վիզան կամ կացության թույլտվությունը թույլ է տալիս Ձեզ ճանապարհորդել կամ մնալ Շենգենյան այլ պետություններում` չխախտելով «կարճաժամկետ կացության» առավելագույն տևողությունը (90 օր ցանկացած 180 օրվա ընթացքում):

16. Շենգենյան արտաքին սահմաններում Շենգեն վիզայի և իմ ճամփորդական փաստաթղթից բացի, արդյո՞ք այլ որևէ փաստաթուղթ ևս պետք է ներկայացնեմ:

Միայն Կարճաժամկետ մուտքի արտոնագրի (վիզայի)  առկայությունը բավարար չէ Շենգենյան տարածք մուտք գործելու համար:  Սահմանում (կամ այլ ստուգումների ժամանակ) հնարավոր է Ձեզանից պահանջեն ներկայացնել ոչ միայն վիզան, այլև` այլ  լրացուցիչ փաստաթղթեր, օրինակ, տեղեկատվություն այն մասին, որ Ձեզ մոտ առկա են բավարար միջոցներ կացության և ետ վերադարձի ծախսերը հոգալու  համար:  Ուստի, խորհուրդ ենք տալիս, որ Ձեզ մոտ ունենաք վիզայի համար դիմելիս ներկայացրած փաստաթղթերի պատճենները (օրինակ` նամակ-հրավերները, ուղևորությունը հաստատող փաստաթղթերը, ճամփորդական ապահովագրությունը և Ձեր ուղևորության նպատակը նշող այլ փաստաթղթեր):

17. Եթե, Շենգենյան պետության օդանավակայանում միացնող չվերթներ ունեմ, արդյո՞ք այդ դեպքում ևս պետք է դիմեմ օդանավակայանի տարանցիկ վիզայի կամ կարճաժամկետ վիզայի համար:

Կարևոր է տարբերակել երկու իրավիճակները`

  • տարանցիկ փոխադրում օդանավակայանի միջազգային տարանցիկ տարածքով (շարունակական ճանապարհորդություն, որտեղ Դուք չեք հեռանում օդանավակայանի միջազգային տարանցիկ տարածքից),
  • տարանցիկ փոխադրում անդամ պետության տարածքով, սակայն տարանցիկ փոխադրումը իրականցվում է նույն օդանավակայանի տարածքի սահմաններում (շարունակական ճանապարհորդություն, որտեղ Դուք հեռանում եք օդանավակայանի միջազգային տարանցիկ տարածքից):

Օդանավակայանի տարանցիկ վիզան (ՕՏՎ) թույլ է տալիս Ձեզ անցնել Շենգենյան պետության տարածքում գտնվող օդանավակայանի միջազգային տարանցիկ գոտով և սպասել դեպի ոչ Շենգենյան երկիր միացնող չվերթի: ՕՏՎ-ն թույլ չի տալիս Ձեզ մուտք գործել Շենգենյան տարածք (օրինակ` մնալ հյուրանոցում կամ շարունակել ուղևորությունը դեպի մեկ այլ Շենգենյան պետություն):
Պարզելու համար, թե արդյոք Ձեզ անհրաժեշտ է օդանավակայանի տարանցիկ վիզա, խնդրում ենք խորհրդակցել հյուպատոսության հետ:
Մեկ այլ Շենգենյան պետության օդանավակայանով դեպի որևէ Շենգենյան պետություն ճանապարհորդելը կամ Շենգենյան երկու պետությունների օդանավակայաններով ոչ Շենգենյան երկիր մեկնելը օդանավակայանի տրանզիտ չի համարվում: Շենգենյան երկու կամ ավելի պետությունների միջև բոլոր չվերթները համարվում են «ներքին» չվերթներ: Կախված Ձեր ազգությունից` Շենգենյան տարածք մուտք գործելիս Ձեզ կարող է անհրաժեշտ լինի կարճաժամկետ վիզա, նույնիսկ եթե Դուք այնտեղ պետք է գտնվեք ընդամենը մի քանի ժամ և Դուք մնում եք օդանավակայանում (միջազգային տարանցիկ գոտուց դուրս):

18. Իմ վիզան կարո՞ղ է երկարաձգվել:

Վիզայի երկարաձգման համար դիմելիս Դուք պետք է ցույց տաք, որ անհաղթահարելի ուժի, մարդասիրական նկատառումների կամ լուրջ անձնական պատճառներով Ձեզ համար անհնար է լքել անդամ պետության տարածքը մինչև Ձեր վիզայի ժամկետի կամ կացության թույլատրելի ժամկետի լրանալը:
Որպես կանոն, վիզան կարող է երկարաձգվել միայն այն դեպքում, եթե վերջին 180 օրվա ընթացքում Դուք մնացել եք Շենգենյան տարածքում 90 օրից պակաս, և եթե Ձեր ներկայիս վիզայի գործողության ժամկետը  չի լրացել:

19. Վիզայի համար իմ դիմում-հայտը մերժվել է: Ի՞նչ կարող եմ անել: Վիզայի վճարը ետ կվերադարձվի՞:

Դուք կարող եք բողոքարկել այս որոշումը: Շենգեն վիզայի մերժման մասին որոշումը և մերժման պատճառները ծանուցվում են ստանդարտ Ձևի միջոցով, որը տրամադրվում է վիզայի դիմում-հայտը մերժած անդամ պետության հյուպատոսության կողմից: Վիզայի դիմում-հայտի մերժման ծանուցումը պետք է ներառի այն պատճառները, որոնց հիման վրա մերժումն իրականացվել է, ինչպես նաև բողոքարկման կարգը և վերջնաժամկետները:

Երբ անդամ պետությունը վիզա տրամադրելու նպատակով ներկայացնում է մեկ այլ երկիր (օրինակ` Ֆրանսիան ներկայացնում է Նիդերլանդները), կկիրառվի այն անդամ պետության բողոքարկման ընթացակարգը, որը վերջնական որոշում է կայացրել, օրինակ այս դեպքում` ներկայացնող անդամ պետությունը` Ֆրանսիան:

Եթե Ձեր դիմում-հայտը նախկինում մերժվել է, ապա Դուք կարող եք կրկին դիմել: Սակայն հորդորում ենք Ձեզ ուշադրություն դարձնել մերժման պատճառների վրա նախքան նոր հայտ ներկայացնելը և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարել:

Վիզայի համար դիմում-հայտի մերժման դեպքում, վիզայի վճարը փոխհատուցման ենթակա չէ: Վիզայի վճարը ծածկում է վիզայի դիմում-հայտի ուսումնասիրության արժեքը:

20. Շենգենյան վիզայի դիմումի համար ինձ ապահովագրություն պետք է:

Այո, Եվրոպական պառլամենտի և Խորհրդի 2009 թվականի հուլիսի 13-ի թիվ 810/2009 (Հոդված 15) կանոնակարգի (ԵՀ) համաձայն, որն ուժի մեջ է մտել 2010 թվականի ապրիլի 5-ին, դիմորդները պետք է ձեռք բերեն ճանապարհորդական ապահովագրություն՝ նախքան դիմելը: ճամփորդական վիզա. Համարժեք ճանապարհորդական ապահովագրություն գնելը Շենգենյան վիզայի պահանջներից մեկն է:

Շենգենյան ճանապարհորդության ապահովագրության պահանջներն են.

  • Ճամփորդական ապահովագրությունը պետք է ներառի բժշկական տարհանում/հայրենադարձություն:
  • Նվազագույն ծածկույթը պետք է լինի 30,000 եվրո (դրամավորված եվրոյով):
  • Ապահովագրական ընկերությունը պետք է ներկայացուցչություն ունենա Եվրամիության երկրներում։
  • Ապահովագրությունը պետք է վավեր լինի Շենգենյան գոտում ձեր գտնվելու ողջ տևողության համար:

Ճամփորդեք ապահով և հանգիստ՝ ընտրելով 100% համապատասխան ապահովագրություն եվրոպական 4 առաջատարների՝ Allianz-ի, Axa-ի, Europ Assistance-ի և Mutuaide-ի միջև:
Դուք կարող եք ձեռք բերել ապահովագրական ծածկույթ ձեր ընտրած ցանկացած ապահովագրողից: Այնուամենայնիվ, ձեր դիմումն արագացնելու և հեշտացնելու համար մենք ցանկանում ենք ձեզ տեղեկացնել, որ GVCW-ն INSURTE եվրոպական ընկերության միջոցով, որը գործում է ԵՄ օրենքներով, համագործակցում է առաջին կարգի եվրոպական ապահովագրական ընկերությունների հետ:
Ցանկության դեպքում սեղմեք հետևյալ կոճակը.

ԳՏԵՔ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՁԵՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 Հրաժարում պատասխանատվությունից. սեղմելով «Գտեք բժշկական ապահովագրություն ձեր ճանապարհորդության համար», դուք կվերահղվեք GVCW կայքից դուրս՝ մեր Գաղտնիության ծանուցման ներքո: GVCW-ն չի ընդունում որևէ պատասխանատվություն, որը բխում է որևէ անձի կողմից ապահովագրական ծառայությունների գնումից կամ օգտագործումից: