You are here

Չնայած այս կայքի օգտագործումը և այս կայքի միջոցով մատուցվող ծառայությունները կարգավորվում են «Օգտագործման պայմաններով» և «Գաղտնիության քաղաքականությամբ» այս Հայտարարությունը պարունակում է պատասխանատվության սահմանափակում «ԳՎՍՈւ»-ի ծառայություններից օգտվող հավանական հաճախորդների կամ օգտատերերի (այսուհետ` Օգտատերեր կամ Դուք) նկատմամբ` կապված ‹‹Գլոբալ Վիզա Սենթր Ուորլդ›› ընկերության (այսուհետ՝ Մենք կամ ԳՎՍՈւ) կողմից մատուցվող այլ ծառայությունների շրջանակի հետ: Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս ծառայությունների մեծ մասը չի տրամադրվում այս կայքի միջոցով և նախքան դրանք տրամադրելը Ձեզանից կարող է պահանջվել ընդունել առանձին կամ լրացուցիչ Պայմաններ և Գաղտնիության քաղաքականություն, որոնք մասնավորապես կիրառվում են նման Ծառայությունների տրամադրման դեպքում: Ավելին, այս փաստաթղթում նշված բոլոր պայմանները կամ դրանց մի մասը կարող են փոփոխվել, շտկվել, անվավեր համարվել կամ հանվել «ԳՎՍՈւ»-ի կողմից, բացառապես  իր հայեցողությամբ, ցանկացած պահի և առանց նախնական ծանուցման: Այն դեպքում, եթե առկա են տարբերություններ այս  և այն պայմանների միջև, որոնք Դուք պետք է ընդունեք նախքան Մեր ծառայությունների տրամադրումը, ապա վերջինիս դրույթները կդիտարկվեն առաջնային:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՐԱԺԱՐՈՒՄ

‹‹Գլոբալ Վիզա Սենթր Ուորլդ›› Հելլաս ԷսԷյ ընկերությունը (Հասցե՝ Ալեքսանդրաս պողոտա 14, 10682, Աթենք, Հունաստան) հիմնադրվել և գրանցվել է Հունաստանում՝ Հունաստանի օրենսդրության համաձայն և հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի դիվանագիտական մարմնի աութսորսինգային գործընկերը: Որպես այդպիսին այն նշանակվել է այն գործընթացների և ընթացակարգերի համար պատասխանատու կազմակերպություն, որոնք կարող են վերաբերել վիզայի դիմում-հայտին`

•    պահանջվող ժամադրությունների հերթագրում,
•    դիմում-հայտերի ընդունում և վիզայի գործող վճարների կիրառում,  
•    դիմում-հայտերի ներկայացում Հայաստանի Հանրապետությունում գործող Հունաստանի դիվանագիտական մարմին,
•    մշակված անձնագրերի հավաքագրում Հայաստանի Հանրապետությունում գործող Հունաստանի դիվանագիտական մարմնից,
•    հիմնավորող փաստաթղթերը և/կամ անձնագրերը դիմումատուներին վերադարձնելու գործընթացի դյուրացում:

Այնուամենայնիվ, նկատի ունեցեք, որ Հայաստանի Հանրապետությունում գործող Հունաստանի դիվանագիտական մարմինը ևս կարող է կրել այս պատասխանատվությունը:  

Նկատի ունեցեք նաև, որ վերոնշյալ ցանկը ուղղորդիչ, սակայն ամբողջական չէ:  

Հունաստանի դեսպանությունը իրավունք է վերապահում իրեն պահանջել վիզայի դիմում-հայտին վերաբերող այլ փաստաթղթեր ևս:

Ընդհանրապես, միշտ նկատի ունեցեք, որ վիզայի դիմում-հայտ մշակելը, ընդունելը կամ մերժելը մնում է բացառապես Հայաստանի Հանրապետությունում գործող Հունաստանի դիվանագիտական մարմնի հայեցողության ներքո: ‹‹ԳՎՍՈւ››-ն ոչ մի ձևով ներգրավված չէ այդ որոշումների կայացման և վիզայի դիմում-հայտերի մշակման գործընթացում, և, հետևաբար, չի կարող պատասխանատվության ենթարկվել կամ պատասխանատվություն կրել դիմում-հայտերի մշակման ձգձգումների կամ դրանց մերժման համար:     

‹‹ԳՎՍՈւ››-ի կողմից ծառայության դիմաց գանձված վճարները վերադարձման ենթակա չեն, անկախ այն բանից` Հայաստանի Հանրապետությունում գործող Հունաստանի դիվանագիտական մարմինը տրամադրել է մուտքի արտոնագիրը (վիզան), թե` ոչ:    

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ. ՀԵՐԹԱԳՐՈՒՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Վիզայի դիմում-հայտ ներկայացնելիս գործող դիվանագիտական մարմինը կարող է պահանջել, որ դիմումատուն անձամբ ներկայանա հարցազրույցի: Այդ և հարցազրույցի համար հերթագրվելու նպատակով դիմումատուներից կարող են պահանջել հրապարակել իրենց դիմում-հայտի հղման համարը և/կամ որոշակի անձնական տվյալներ, ինչպիսիք են անուն, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, հեռախոսահամարը, բնակության վայրի հասցեն, էլ. փոստի հասցեն, դիմում-հայտը ներկայացնելու ամսաթիվը և անձնագրի սերիան:

Հարցազրույցի հերթագրվելիս դիմումատուների կողմից հրապարակվող, ներկայացվող և/կամ տեղադրվող ցանկացած նման տեղեկատվություն համապատասխան ձևաչափով կներկայացվի համապատասխան գործող դիվանագիտական մարմին, որն օրենքով իրավասու է ստանալ նման տեղեկատվություն: Մեր կողմից նման տեղեկատվության հավաքագրման և մշակման մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար` ծանոթացեք ստորև ներկայացված Մեր «Գաղտնիության քաղաքականությանը»:

ՁԵՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿՈՐՈՒՍՏԸ ԿԱՄ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

Ձեր փաստաթղթերի հետ առնչվելիս ‹‹ԳՎՍՈւ››-ն ողջամտության սահմաններում ձեռք է առնում նախազգուշական միջոցներ: Այս առումով, ‹‹ԳՎՍՈւ››-ն պատասխանատվություն կամ պարտավորություն չի կրում փաստաթղթերի կորստի կամ ոչնչացման համար, եթե այդ փաստաթղթերը կորել են փոխադրման ընթացքում կամ դրանց գողության, վթարային, ֆորս-մաժորային իրավիճակների կամ որևէ այլ պատճառով, որը ‹‹ԳՎՍՈւ››-ի վերահսկողությունից դուրս է կամ չի ծագում ‹‹ԳՎՍՈւ››-ի կողմից իր պարտականությունների դիտավորյալ չկատարումից: Ավելին, ‹‹ԳՎՍՈւ››-ն պատասխանատվություն չի կրում, եթե Դուք փաստաթղթերը հանձնում եք անմիջապես Հայաստանի Հանրապետությունում գործող Հունաստանի դիվանագիտական մարմին կամ անմիջապես նրանից ստանում եք այդ փաստաթղերը:

‹‹ԳՎՍՈւ››-ն, որոշ իր ծառայություններ մատուցելիս, կարող է օգտվել փոստային կամ սուրհանդակային ծառայություններ մատուցող ընկերությունների ծառայություններից, օրինակ` փաստաթղթերը Ձեզ վերադարձնելու և փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում գործող Հունաստանի դիվանագիտական մարմին ուղարկելու/ստանալու ծառայություններից: Սույնով Դուք հաստատում և ընդունում եք, որ երրորդ անձիք մատուցում են նման սուրհանդակային ծառայություններ: ‹‹ԳՎՍՈւ››-ն չի վերահսկում կամ ղեկավարում որևէ նման կազմակերպություն, ոչ էլ նման կազմակերպության կողմից մատուցվող որևէ ծառայություն: Հետևաբար, ‹‹ԳՎՍՈւ››-ն պատասխանատվություն կամ պարտավորություն չի կրում որևէ ուղղակի, անուղղակի, պատժելի, պատահական, միտումնավոր կամ հետևանքային կորստի կամ վնասների կամ որևէ այլ ծախսերի համար, որոնք ծագում են կամ կապված են Ձեր որևէ փաստաթղթի ուշացման, սխալ հասցեով ուղարկման, կորստի կամ վնասման հետ, ներառյալ Ձեր անձնագիրն ու այլ համապատասխան փաստաթղթերը, եթե նման ուշացումը, սխալ հասցեով ուղարկումը, կորուստը կամ վնասը ծագել է կամ որևէ այլ ձևով վերագրվում է սուրհանդակային ծառայության անփութությանը, պատահարին կամ այլ պատճառի:

Չհակասելով վերը նշված կետերին` եթե անձնագիրը կորում կամ վնասվում է փոխադրման ընթացքում, ‹‹ԳՎՍՈւ››-ի և/կամ նրա գործակալների, (ենթա)կապալառուների և այլ գործընկերների միակ և բացառիկ պատասխանատվությունը սահմանափակվում է Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների կողմից գանձված վճարների  փոխհատուցմամբ` կորած կամ վնասված անձնագիրը վերականգնելու համար` սահմանված կարգով դիմելու ընթացակարգի համաձայն: Փոխհատուցում ստանալու համար Դուք ‹‹ԳՎՍՈւ››-ին ներկայացնում եք Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների կողմից տրված համապատասխան վճարման բոլոր անդորրագրերը:  

ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ

‹‹ԳՎՍՈւ››-ի կողմից Ձեզ ետ ուղարկված փաստաթղթերը կարող են ուղեկցվել գովազդային նյութերով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ Հունաստանի կառավարությունը կարող է հաստատել համապատասխան փաստաթղթերին կցված նման գովազդային նյութերն ամբողջությամբ, կամ` դրանց մի մասը:

Նախքան Մեր որևէ ծառայությանը դիմելը կարող եք հրաժարվել նման գովազդային նյութեր ստանալուց, եթե Ձեզ մոտ այդպիսի ցանկություն առաջանա:

ԶԵՐԾԱՐԱՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄ
Խնդրում ենք նկատի ունենալ, որ որոշ անձիք կարող են մոտենալ Ձեզ` կեղծաբար ներկայանալով որպես Մեր աշխատակիցներ, մասնաճյուղերի գործակալներ կամ ներկայացուցիչներ: Այս կեղծ հիմնավորմամբ նրանք կարող են փորձել ստանալ Ձեր անձնական տվյալները, գումար կամ այլ արժեքավոր իրեր` առաջարկելով աշխատանքի կեղծ հնարավորություններ կամ հավաստիացնելով, որ Ձեզ հետ կապ են հաստատում Մեր անունից: Կապ հաստատող անձը կամ կազմակերպությունը, օրինակ, կարող է   Ձեզ հավաստիացնել, որ Մենք կարող ենք երաշխավորել վիզայի տրամադրումը Ձեզ, եթե Դուք նրանց վճարեք որոշակի գումար: Նման խարդախ առաջարկներն ու հավաստիացումները սովորաբար ստացվում են էլեկտրոնային փոստով, ինտերնետով, տեքստային հաղորդագրությամբ, հեռախոսով և հեռահաղորդակցման այլ միջոցներով: Այդ հավաստիացումներն ու  առաջարկները խարդախ և անվավեր են, ուստի Մենք հորդորում ենք Ձեզ  շատ զգույշ լինել աշխատանքի նման առաջարկ կամ ծանուցում ստանալու ժամանակ:  Ուշադիր եղեք նման խարդախությունների հետ առնչվելիս:

Ստորև թվարկվում են, թե նման առաջարկը կամ պահանջը ինչպիսի առանձնահատկություններ կարող է ունենալ`

•    Ձեզ կարող են առաջարկել հեռախոսով կամ հաղորդագրությունների փոխանակման ծրագրի միջոցով հարցազրույց` որպես վիզա ստանալու նախապայման,
•    Ձեզանից կարող են պահանջել գումար կամ վճարներ` գործողությանը ընթացք տալու համար (վիզայի դիմում-հայտի ներկայացում, աշխատանքի թույլտվություն և այլն),
•    Ձեզանից կարող են պահանջել հրապարակել անձնական, փակ կամ գաղտնի տեղեկատվություն,
•    Ձեզ կարող են ասել, որ Ձեզ հետ կապ են հաստատել նման ձևով` ելնելով հրատապությունից:

Նման առաջարկը կամ պահանջը կարող է լինել էլեկտրոնային փոստի ձևով, որը ուղարկվում է կեղծ էլ. փոստի հասցեից կամ անվճար էլ. փոստի մատակարարից, ինչպիսիք են` «Gmail», «Yahoo», «Hotmail», «Outlook» և նմանատիպ էլ. փոստերը, սակայն` ոչ ‹‹ԳՎՍՈւ››-ի պաշտոնական էլ. փոստի հասցեից: Խնդրում ենք հատկապես զգույշ լինել նման էլ.փոստի հասցեն ուսումնասիրելիս, քանի որ հանցագործները կարող են տառասխալով գրել ‹‹ԳՎՍՈւ››-ի պաշտոնական էլ.փոստի հասցեն և կիրառել ‹‹ԳՎՍՈւ››-ի պաշտոնական էլ.փոստի հասցեի մի փոքր փոփոխված տարբերակը:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ Դուք երբեք չեք ստանա զբաղվածության կամ աշխատանքի վիզայի կեղծ առաջարկ կամ այլ նմանատիպ առաջարկ կամ պահանջ Մեզանից, քանի որ Մենք կադրերի հավաքագրման որևէ ծառայություն չենք մատուցում: Ավելին, Մենք երբեք չենք պահանջի Ձեզանից գումար աշխատանքի տեղավորելու կամ այլ նմանատիպ ծառայությունների դիմաց: Գումարի դիմաց աշխատանքի տեղավորման ցանկացած նման առաջարկ կամ որևէ կեղծ ծառայություն, որը իբրև Մեզանից է, խաբուսիկ է և խարդախության մաս է կազմում:

Նման գործողություններից կարող են ծագել քրեական և(կամ) քաղաքացիական պատասխանատվություն, իսկ Մենք մտադիր ենք համագործակցել իրավասու իրավապահ մարմինների հետ և խնդրել նրանց համապատասխան միջոցներ ձեռնարկել, եթե նման   երևույթներ ի հայտ գան: Հետևաբար, խնդրում ենք Ձեզ անմիջապես կապ հաստատել Մեզ հետ info@gvcworld.eu էլեկտրոնային փոստի միջոցով` կասկածելի առաջարկ կամ պահանջ ստանալուն պես և լրացուցիչ տեղեկացնել ոստիկանությանը կամ այլ իրավասու մարմիններին:

Ամեն դեպքում, խնդրում ենք անտեսել աշխատանքի առաջարկի կամ հարցազրույցի ցանկացած գրավոր կամ բանավոր առաջարկ, որը Ձեր կարծիքով կեղծ է, կասկածելի կամ կարող է լինել այդպիսին:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ‹‹ԳՎՍՈւ››-ն ոչ մի դեպքում պատասխանատվության չի ենթարկվի և պարտավորություն չի կրի զերծարարների գործողություններից ծագող կամ դրանց հետ ինչ-որ ձևով կապված պահանջների, կորուստների, վնասների, ծախսերի կամ այլ անհարմարությունների համար:

ԿԱՐՃ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ 

Վիզայի դիմում-հայտի գործընթացի ներկայիս կարգավիճակի վերաբերյալ թարմացումները կարող են տրամադրվել դիմումատուներին Կարճ հաղորդագրության ծառայության (ԿՀԾ) միջոցով: Այս ծառայության միջոցով տրամադրած թարմացումները բացառապես հիմնված են Հայաստանի Հանրապետությունում գործող Հունաստանի դիվանագիտական մարմնի կողմից տրամադրած տեղեկատվության վրա: ‹‹ԳՎՍՈւ››-ն կարող է տրամադրել այս ծառայությունը գործակալի, գործընկերոջ կամ կապալառուի միջոցով:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ Կարճ հաղորդագրության ծառայությունը (ԿՀԾ) Ձեզ տրամադրելու նպատակով, Դուք պետք է ձեռք բերեք ծառայությունը և, հետևաբար, Ձեզանից կգանձվի ծառայության գործող վճար, որը վերադարձման ենթակա չէ: Հետևեք այս հղմանը նման վճարների և ծախսերի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվությանը ծանոթանալու համար: Այս ծառայության մատուցումն ավարտվում է, երբ դիմումի գործընթացը ավարտվում կամ դադարեցվում է ցանկացած այլ ձևով:

ԿՀԾ-ի վերաբերյալ թարմացումներ ստանալու համար Դուք մշտապես պետք է ունենաք և պահեք բջջային հեռախոսահամար, որը համապատասխանում է ԿՀԾ տեքստային հաղորդագրություններին, և հավաստիանաք, որ միացված եք բջջային ցանցին, որի միջոցով կարող եք ստանալ ԿՀԾ տեքստային հաղորդագրություններ: Խնդրում ենք նկատի ունենալ, որ բջջային ցանցի որոշ օպերատորներ կարող են ջնջել ԿՀԾ հաղորդագրությունները, եթե Ձեր բջջային հեռախոսը անջատված է կամ ինչ-որ ձևով անջատվել է իրենց ցանցից կամ որոշ ժամանակ ռադիոծածկույթից դուրս է եղել: ԿՀԾ տեքստային հաղորդագրության առաքման ժամանակի վրա նաև կարող են ազդել մի քանի գործոններ, ինչպիսիք են բջջային ցանցի թրաֆիկը կամ դիմումատուի բջջային հեռախոսի կարգավիճակը, որոնք դուրս են ‹‹ԳՎՍՈւ››-ի վերահսկողությունից:

Հետևաբար, Դուք հասկանում և համաձայնում եք, որ ‹‹ԳՎՍՈւ››-ն և ԿՀԾ թարմացումների տրամադրման մեջ ներգրավված գործակալները, գործընկերները կամ կապալառուները չեն կարող պատասխանատվության ենթարկվել կամ պատասխանատվություն կրել ԿՀԾ թարմացումների չառաքման, անպատշաճ առաքման կամ սպասված ժամանակից ուշ առաքման կամ նշված պատճառներից որեւէ մեկի արդյունքում ուղղակիորեն կամ անուղղակիորեն առաջացած կորստի, վնասի կամ ծախսերի համար:

Ավելին, ‹‹ԳՎՍՈւ››-ին ճշգրիտ հեռախոսահամար տրամադրելու պատասխանտվությունը միայն Ձեզ վրա է: Նման հեռախոսահամար Մեզ տրամադրելով` Դուք երաշխավորում և հաստատում եք, որ այդ հեռախոսահամարի սեփականատերը և օրինական օգտատերը հանդիսանում եք Դուք կամ Դուք ստացել եք սեփականատիրոջ կամ օրինական օգտատիրոջ համաձայնությունը: Խնդրում ենք նկատի ունենալ, որ եթե Դուք ‹‹ԳՎՍՈւ››-ին չտրամադրեք ճշգրիտ և պատշաճ հեռախոսահամար, Ձեր մասին անձնական կամ գաղտնի տեղեկությունները կարող են ոչ միտումնավոր հրապարակվել այլ անձանց: Դուք ընդունում եք, որ տեղեկատվության նման ոչ միտումնավոր հրապարակումը միայն Ձեր գործողության կամ անգործության հետևանքն է, օրինակ, եթե Դուք Մեզ չեք տրամադրում ճշգրիտ և պատշաճ հեռախոսահամար, Մենք չենք կարող պատասխանատվություն կրել տեղեկատվության նման ոչ միտումնավոր հրապարակման համար:       
Եթե Դուք պատշաճ կերպով չեք ստանում ԿՀԾ թարմացումներ, Դուք պետք է անհապաղ տեղեկացնեք ‹‹ԳՎՍՈւ››-ին հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` info@gvcworld.eu:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ‹‹ԳՎՍՈւ››-ն իրեն իրավունք է վերապահում`

• ցանկացած պահի և առանց նախնական ծանուցման դադարեցնել այս ծառայության տրամադրումը,

• ժամանակավորապես դադարեցնել այս ծառայության տրամադրումը, եթե այն կարող է էապես ազդել կամ վտանգ ներկայացնել հեռահաղորդակցության ծառայությունների, այդ թվում այս ծառայությունների համար:   

• դադարեցնել ԿՀԾ թարմացումները, եթե Դուք խախտեք այս Պայմանները կամ եթե ‹‹ԳՎՍՈւ››-ն, իր հայեցողությամբ, կարծում է, որ այս ծառայությունը օգտագործվում է այլ և ոչ թե սույն Պայմաններում նշված նպատակներով:

Հետևաբար, Դուք համաձայնում եք ենթարկվել ‹‹ԳՎՍՈւ››-ի բոլոր ցուցումներին` կապված ԿՀԾ թարմացումների հետ, ներառյալ անվտանգության վերաբերյալ հրահանգները: Եթե Դուք չհետևեք այս ցուցումներին, ապա ‹‹ԳՎՍՈւ››-ն իր հայեցողությամբ կարող է Ձեր գործողությունը և/կամ անգործությունը դիտարկել որպես սույն Պայմանների խախտում և, հետևաբար, չմատուցել Ձեզ այս ծառայությունը:

Դուք նաև համաձայնում եք, որ ‹‹ԳՎՍՈւ››-ն ու ԿՀԾ թարմացումների տրամադրման մեջ ներգրավված ցանկացած գործակալ, գործընկեր կամ կապալառու չի կարող պատասխանատվության ենթարկվել կամ պատասխանատվություն կրել ուղղակիորեն կամ անուղղակիորեն առաջացող որևէ կորստի, վնասի կամ ծախսերի համար, որոնք առաջացել են ողջամիտ վերահսկողությունից դուրս գտնվող չնախատեսված իրադարձությունների և հանգամանքների պատճառով: Պատասխանատվության այդպիսի սահմանափակումը, հատկապես, վերաբերում է ցանկացած տեսակի պատասխանատվության  (այդ թվում, անփութությանը)` կապված որևէ երրորդ կողմի տեղեկատվության կամ նյութի Ձեզ հասանելի դառնալու կամ հրապարակման հետ` Կարճ հաղորդագրությունների կամ վերջինիս հետ կապ ունեցող ծառայության միջոցով:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԵՆՔԻ ՉՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գտնվելով ‹‹ԳՎՍՈւ››-ի կամ նրա գործընկերների, գործակալների կամ (ենթա)կապալառուների (այսուհետ` Մեր տարածքներ) կողմից գործարկվող տարածքներում, Ձեզանից ակնկալվում է պատշաճ, քաղաքավարի և ընդունելի վարքագիծ: Եթե Դուք, Մեր և գործընկերների, գործակալների կամ (ենթա)կապալառուների կարծիքով, խախտեք այդ պահելաձևը, Ձեզանից կարող են պահանջել անմիջապես հեռանալ այդ տարածքներից: Եթե Դուք թույլ չտաք, որ անվտանգության աշխատակիցը Ձեզ զննի, եթե Դուք օգտագործեք հայհոյանք, անհամապատասխան, ռասիստական կամ վիրավորական բառապաշար կամ, եթե Դուք հրաժարվեք ենթարկվել Մեր պաշտոնական ծանուցումներին կամ պայմաններին (այս ցանկը ամբողջական չէ), Մենք դա կընկալենք որպես չենթակում:

Ավելին, խնդրում ենք նկատի ունենալ, որ Մեր տարածքում գործում է «Զենքի չօգտագործման վերաբերյալ քաղաքականություն»-ը: Հետևաբար, Ձեզ թույլ չեն տա մուտք գործել Մեր տարածք և Ձեզանից կպահանջվի անմիջապես հեռանալ Մեր տարածքից, չհակասելով կիրառելի օրենքի համաձայն այլ հետևանքներին, եթե Դուք ունեք, կրում եք կամ պահում եք հրազեն կամ այլ վտանգավոր զենք, նույնիսկ եթե Դուք պաշտոնապես այն կրելու թույլտվություն ունեք:

Այս քաղաքականությունը չի տարածվում անվտանգության աշխատակցի վրա ծառայություն իրականացնելու ժամանակ, սակայն ոչ որպես` հավանական դիմումատուի: 

Որպեսզի Մեր «Անվտանգության և Զենքի չօգտագործման վերաբերյալ քաղաքականություն»-ը պատշաճ կերպով կիրառվի, Դուք համաձայնում եք, որ նշված աշխատողները կամ ‹‹ԳՎՍՈւ››-ի մասնագիտացված կապալառուների աշխատողները կամ վերջինիս գործընկերները կարող են զննել Ձեզ, Ձեր մեքենան, Ձեր իրերը և առարկաները նախքան Մեր տարածք մուտք գործելը:

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ այս կայքի օգտագործումը և այս կայքի միջոցով տրամադվող ծառայությունները ներկայացված են կայքի «Գաղտնիության քաղաքականության» մեջ: «Պատասխանատվության սահմանափակման մասին հայտարարությունը» նպատակ ունի Ձեզ իրազեկել ‹‹ԳՎՍՈւ››-ի «Գաղտնիության քաղաքականության»-ը` կապված այս կայքի կողմից չտրամադրվող կամ այս կայքի հետ կապված ծառայությունների հետ:

Ինչու՞ ենք Մենք մշակում Ձեր տվյալները: Ի՞նչ տվյալներ ենք Մենք մշակում:
Ա.    Տվյալների մշակում` որպես Հունաստանի դիվանագիտական մարմնի աութսորսինգային գործընկեր:  

‹‹ԳՎՍՈւ››-ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի դիվանագիտական մարմնի աութսորսինգային գործընկերը: Որպես այդպիսին այն նշանակվել է այն գործընթացների և ընթացակարգերի համար պատասխանատու կազմակերպություն, որոնք կարող են վերաբերել վիզայի դիմում-հայտին`

•    պահանջվող ժամադրությունների հերթագրում,
•    դիմում-հայտերի ընդունում և վիզայի գործող վճարների կիրառում,  
•    դիմում-հայտերի ներկայացում Հայաստանի Հանրապետությունում գործող Հունաստանի դիվանագիտական մարմին,
•    մշակված անձնագրերի հավաքագրում Հայաստանի Հանրապետությունում գործող Հունաստանի դիվանագիտական մարմնից,
•    հիմնավորող փաստաթղթերը և/կամ անձնագրերը դիմումատուներին վերադարձնելու գործընթացի դյուրացում:

Այնուամենայնիվ, նկատի ունեցեք, որ Հայաստանի Հանրապետությունում գործող Հունաստանի դիվանագիտական մարմինը ևս կարող է կրել այս պատասխանատվությունը:    

Այդ ծառայությունները տրամադրելիս ‹‹ԳՎՍՈւ››-ն կարող է գրավոր համաձայնագրով սահմանված վերոնշյալ նպատակներով այդ մարմինների անունից մշակել այնպիսի տեղեկատվություն, որը կարող է ընկալվել որպես անձնական տվյալ: Մենք չենք մշակում Ձեր մասին հավաքագրված անձնական տվյալները, եթե Մենք այդ ծառայությունները տրամադրում ենք ցանկացած այլ նպատակներով: «Տվյալների պաշտպանության մասին» ԵՄ օրենքի համաձայն` անձնական տվյալները իրավասության այս շրջանակում մշակելիս Մենք ունենք վերահսկողի իրավական կարգավիճակ:

Նման ծառայություններ մատուցելիս Մենք կարող ենք հավաքագրել նաև անձնական տեղեկատվություն: Մասնավորապես`

 
•    Անուն, ազգանուն, ծննդյան պահին տրված ազգանուն, ծննդյան վայր, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, ծննդյան երկիր, ազգություն, սեռ, ամուսնական կարգավիճակ,
•    Անձը հաստատող փաստաթղթի և ճամփորդական փաստաթղթի տեսակներ, տրման ամսաթիվ և գործողության ժամկետ,
•    Բնակության հասցե և կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար և էլ.փոստ),
•    Զբաղմունք, գործատուի և/կամ դպրոցի անունը և հասցեն,
•    Ուղևորության ամսաթիվ,
•    Նախկինում տրամադրված վիզաներ,
•    Ուղևորության նպատակը և ուղղությունները,
•    Ուղևորության ծախսերը ծածկելու ձևը,
•    Նույն իրավասության շրջանակում Ձեզանից կարող է պահաջվել այլ/երրորդ անձանց մասին տեղեկատվություն`

ԵՄ-ում բնակվող Հյուրընկալողի կամ Ընտանիքի անդամի կամ Հրավիրող անդամի անունը և հասցեն, Գործատուների անունը և հասցեն, Օրինական խնամակալների անունը և հասցեները:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ վերոհիշյալ տեղեկությունների մի մասը կարող է համարվել անձնական տվյալներ: Այնուամենայնիվ, Մենք Ձեզանից  պահանջում ենք միայն այն տեղեկատվությունը, որը Ձեզանից կպահանջվի Հայաստանի Հանրապետությունում գործող Հունաստանի դիվանագիտական մարմնի կողմից: Դիմում-հայտի ներկայացման և ուսումնասիրման նպատակով վիզայի դիմումատուները օրենքով պարտավոր են տրամադրել նման տվյալներ, իսկ Մենք օրենքով պարտավորված ենք հավաքել նման տեղեկատվություն: Մենք հավաքում ենք այդ տվյալները միայն իրավասության այս շրջանակներում  և այդ նպատակներով և Մենք չենք մշակի նման տվյալները այլ նպատակներով:

Բ.    Տվյալների մշակում Ձեր կողմից պահանջվող ծառայությունները Ձեզ տրամադրելու համար:
 

Մենք կարող ենք մշակել Ձեր կողմից Ա Բաժնի պայմանների համաձայն արդեն տրամադրված տեղեկատվությունը  կամ Մենք կարող ենք պահանջել, որ Դուք Մեզ տրամադրեք այնպիսի տեղեկատվություն, որը կարող է ընկալվել որպես անձնական տվյալ, որպեսզի կարողանաք դյուրացնել կամ մատուցել Ձեր կողմից  պահանջվող ծառայությունները` համաձայն ‹‹ԳՎՍՈւ››-ի և Ձեր միջև կնքված համաձայնագրի: Օրինակ, Մենք կարող ենք պահանջել, որպեսզի Դուք Մեզ տրամադրեք Ձեր բջջային հեռախոսահամարը, որպեսզի կարողանանք Ձեզ ուղարկել ԿՀԾ հաղորդագրություն Ձեր դիմում-հայտի կարգավիճակի վերաբերյալ  կամ կարող ենք պահանջել, որ Մեզ տրամադրեք ճշգրիտ հասցե, որպեսզի կարողանանք Ձեզ ուղարկել ցանկացած փաստաթուղթ:

Մեր կողմից տեղեկատվությունը մշակվում է միայն Ձեր պահանջները բավարարելու և նման ծառայություններ մատուցելու համար և այն չի հետապնդում ոչ մի այլ նպատակ:

«Տվյալների պաշտպանության մասին» ԵՄ օրենքի համաձայն` անձնական տվյալները իրավասության այս շրջանակում մշակելիս Մենք ունենք վերահսկողի իրավական կարգավիճակ:

Գ.    Վիճակագրական կամ ուսումնասիրության նպատակներով տեղեկատվության օգտագործումը: 

Մենք կարող ենք նաև մշակել վերոհիշյալ դեպքերում հավաքագրված տվյալները (Բաժիններ Ա և Բ) ուսումնասիրության/վիճակագրական նպատակներով, որպեսզի Մենք ուսումնասիրենք և օպտիմալացնենք Մեր առաջարկած ծառայությունների շրջանակը, մեթոդները և որակը: Նման դեպքերում անձնական տվյալներ համարվող ցանկացած տեղեկություն նախքան մշակվելը պետք է դարձվի անանուն:

Ինչպե՞ս են մշակվում և պահպանվում Ձեր տվյալները և ինչպե՞ս է ապահովվում դրանց անվտանգությունը:   

Մենք ձեռնարկել ենք համապատասխան տեխնիկական և կազմակերպչական գործուն միջոցներ` անձնական տվյալները չարտոնված կամ անօրինական հասանելիությունից և պատահական կորստից, ոչնչացումից կամ վնասներից պաշտպանելու համար: Մենք ձգտում ենք մշակել և պահպանել բոլոր նման տվյալները թվային ձևաչափով և այդպիսով պահպանել դրանք անվտանգ սերվերներում, համակարգիչներում և նմանատիպ սարքերում, սակայն երբեմն կարող է պահանջվել մշակել այդ տվյալները ֆիզիկական ձևաչափով և/կամ պահպանել դրանք ֆիզիկական արխիվում:

Նկատի ունեցեք նաև, որ որոշ դեպքերում Մենք կարող ենք փոխանցել նման տվյալներ ինտերնետով, սակայն իմացեք, որ ինտերնետով տվյալների փոխանցումը չի կարող 100%-ով անվտանգ լինել: Հետևաբար, Մենք չենք կարող երաշխավորել Ձեր տվյալների անվտանգությունը նման փոխանցման ընթացքում:   

 

Արդյո՞ք Մենք տրամադրում ենք Ձեր տվյալները երրորդ անձանց:  

Մենք կարող ենք տրամադրել Ձեր տվյալները այլ անձանց միայն հետևյալ դեպքերում`

1.    Անհրաժեշտության դեպքում Մենք կարող ենք հրապարակել Ձեր անձնական տվյալները Մեր գործընկեր-ընկերությունների համար, որպեսզի  կարողանանք արձագանքել Ձեր հարցմանը կամ տրամադրել Ձեր կողմից պահանջվող ծառայությունները: Մենք հրապարակում ենք նման տվյալներ միայն այն դեպքում, եթե Մեզ ծառայություններ մատուցելու նպատակով Մեր գործընկերներին անհրաժեշտ է մշակել անձնական տեղեկատվություն, իսկ Մենք պայմանագրով պահանջում ենք ձեռնպահ մնալ Ձեր անձնական տվյալները այլ նպատակով  օգտագործելուց, հրապարակելուց կամ մշակելուց:  Խնդրում ենք նկատի ունենալ, որ Մենք համագործակցում ենք միայն այն գործընկերների հետ, ովքեր կարող են երաշխավորել, որ իրենց մոտ գործում են բավարար ընթացակարգեր` Ձեր անձնական տվյալները ստանալուն պես դրանց անվտանգությունն ապահովելու համար:  

2.    Մենք կարող ենք հրապարակել Ձեր տվյալները երրորդ անձանց, եթե դա պահանջվում է օրենքով, դատական կարգով կամ պետական մարմինների կողմից, սակայն այնքանով, որքանով նման հրապարակումը անհրաժեշտ է Մեզ համար` Մեր պայմանագրային պարտականություններն ու պարտավորությունները կատարելու համար:  

Որտե՞ղ ենք Մենք մշակում Ձեր անձնական տվյալները:

Քանի որ Մենք հավաքում ենք Ձեր անձնական տվյալները և Մեր ծառայությունների մեծ մասը տրամադրում ենք Հայաստանի Հանրապետությունում, ուստի Ձեր անձնական տվյալները Մենք մշակում ենք Հայաստանի Հանրապետությունում: Այնուամենայնիվ, Մենք կարող ենք մշակել Ձեր անձնական տվյալները նաև Հունաստանում կամ Եվրամիության այլ անդամ երկրներում և/կամ Եվրոպական տնտեսական տարածքում, որտեղ գտնվում են Մեր կենտրոնական գրասենյակներն ու սերվերները: Ավելին, Մենք կարող ենք դրանք փոխանցել այլ երկրներ, որտեղ Մեր գործընկերները կարող են բնակվել: Այնուամենայնիվ, Մենք այդպես կվարվենք միայն նրա համար, որպեսզի կարողանանք մատուցել Մեր ծառայությունները, կատարել Ձեր նկատմաբ Մեր պայմանագրային պարտավորությունները կամ կատարել Ձեր պահանջները:  Նման դեպքերում Մենք ձեռնարկում ենք ողջամիտ քայլեր, որոնք  անհրաժեշտ են՝ ապահովելու համար տվյալների նման փոխանցումները  միայն այն դեպքում, եթե ընդունող կողմը կարողանա երաշխավորել Ձեր անձնական տվյալների պաշտպանության նույն մակարդակը, ինչը սահմանված է և պահանջվում է կիրառելի օրենքով:

Որքա՞ն ժամանակ ենք Մենք պահպանում Ձեր տվյալները:

Մենք չենք պահպանի Ձեր անձնական տվյալները ավելի երկար ժամանակահատվածով, քան պահանջվում է:  Հետևաբար, Մենք կջնջենք Ձեր անձնական տվյալները, երբ դրանք այլևս անհրաժեշտ չլինեն՝ ծառայելու այն նպատակներին, որոնց համար դրանք հավաքագրվել կամ մշակվել են: Այնուամենայնիվ, Մենք կարող ենք պահպանել դրանք ավելի երկար ժամանակ հետևյալ դեպքերում`

1.    Եթե դա պարտադիր կատարման է ենթակա համաձայն օրենքի պահանջի:

2.    Եթե նման անձնական տվյալները էական նշանակություն ունեն դատական վարույթներում: Օրինակ, հնարավոր է Մեզ անհրաժեշտ լինեն նման տվյալներ` օրինական պահանջ ներկայացնելու, պահանջի ներկայացմանը աջակցելու կամ դրանից պաշտպանվելու համար:

3.    Մենք կարող ենք նաև մշակել տվյալները ուսումնասիրության/վիճակագրական նպատակներով: Նման իրավասության շրջանակում Մենք կարող ենք ուսումնասիրել և օպտիմալացնել Մեր առաջարկած ծառայությունների շրջանակը, մեթոդները և որակը: Նման դեպքերում, սակայն, Ձեր անձնական տվյալները կմշակվեն անանուն ձևով:

4.    Մենք կարող ենք պահպանել Ձեր անձնական տվյալները, եթե դա պահանջվում է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի դիվանագիտական մարմնի կողմից` Հունաստանի օրենսդրությամբ կամ համապատասխան մարմինների կողմից սահմանված ժամանակահատվածով՝ նշված մարմիններին կամ վիզայի դիմումատուներին օժանդակելու նպատակով: 

Անձնական տվյալների տրամադրման ժամանակ տարիքային սահմանափակումներ կա՞ն:

16 տարին չլրացած անձանցից անձնական տվյալներ Մեր կողմից կամայական կերպով չեն հավաքագրվում: Եթե Դուք 16 տարեկանից փոքր եք, Դուք պետք է ունենաք Ձեր ծնողի/խնամակալի թույլտվությունը, նախքան Մեզ որևէ անձնական տեղեկատվություն տրամադրելը: Եթե Մենք պարզենք կամ կասկածենք, որ այդ տվյալները Դուք տրամադրել եք Մեզ առանց վերոգրյալ թույլտվության, Մենք անմիջապես կջնջենք այդ տվյալները:

Որո՞նք են Ձեր տվյալների հետ կապված Ձեր իրավունքները:

1.   Ցանկացած պահի Դուք կարող եք Մեզանից տեղեկատվություն խնդրել` կապված այն բանի հետ, թե արդյոք Մենք մշակում ենք Ձեր անձնական տվյալներից որևիցե մեկը: Մեր պատասխանը կներառի տեղեկություն այն մասին, թե Ձեր անձնական տվյալներից որ մեկն է  մշակվում Մեր կողմից: Ձեր կողմից պահանջ ներկայացնելու դեպքում, Մենք կարող ենք Ձեզ կրկնօրինակ տրամադրել: Վերոնշյալ գործողությունների համար Ձեզանից գումար չի գանձվի: Եթե Դուք հաճախակի իրացնեք Ձեր այդ իրավունքը, Մենք Ձեզանից կգանձեք Մեր վարչական ծախսերը արտացոլող ողջամիտ գումար:

2.    Եթե պարզեք, որ Մեզ մոտ պահվող Ձեր անձանական տվյալները ճշգրիտ չեն, Դուք կարող եք պահանջել, որ Մենք ուղղենք դրանք, և Մենք ուրախությամբ կկատարենք այն:   
3.    Դուք կարող եք պահանջել, որ Մենք ջնջենք Մեզ մոտ պահվող բոլոր տվյալները կամ դրանցից մի քանիսը: Այնուամենայնիվ, օրինական ճանապարհով Մենք կարող ենք մերժել Ձեր պահանջը, եթե այդ տվյալները դեռևս անհրաժեշտ են այն նպատակների համար, որոնց համար դրանք հավաքվել կամ այլ կերպ մշակվել են կամ, եթե տվյալների մշակումը անհրաժեշտ է Մեզ`

ա.    օրենքի պահանջը կատարելու համար,
բ.    խոսքի և/կամ տեղեկատվության ազատության Մեր իրավունքը իրացնելու համար,
գ.    օրինական պահանջը  սահմանելու, իրականացնելու կամ պաշտպանելու համար:

4.    Դուք կարող եք պահանջել ստանալու Ձեզ վերաբերող անձնական տվյալները, որոնք Դուք տրամադրել եք Մեզ համակարգված, պարզ և մեքենայաընթեռնելի ձևաչափով: Ձեր պահանջով Մենք կարող ենք նաև այդ տվյալները փոխանցել այլ անձի` ԵՄ-ի օրենսդրության համաձայն գործող տվյալների հսկիչին:

5.    Դուք կարող եք առարկել Մեզ մոտ պահվող Ձեր բոլոր անձնական տվյալների կամ դրանց մի մասի մշակման դեմ, եթե   Մեր կողմից տվյալների մշակումը հիմնված է ոչ թե Ձեր համաձայնության, այլ Մեր օրինական գործունեության շահերի վրա: Այս դեպքում Մենք կարող ենք շարունակել մշակել Ձեր անձնական տվյալները միայն, եթե`
ա.     Մենք նշենք լուրջ լեգիտիմ հիմքեր տվյալների մշակման համար, որոնք ավելի կարևոր են քան Ձեր շահերը, իրավունքները և ազատությունները կամ
բ.    Մենք պետք է շարունակենք մշակել Ձեր անձնական տվյալները` օրինական պահանջների սահմանման, իրականացման կամ պաշտպանության համար:
6.    Դուք կարող եք պահանջել և ստանալ տվյալների մշակման սահմանափակում, որտեղ կիրառվում է հետևյալ դեպքերից մեկը`
ա.    անձնական տվյալների ճշգրտությունը վիճարկվում է Ձեր կողմից: Այս դեպքում սահմանափակումը կկիրառվի միայն այն ժամանակահատվածի համար, որը հնարավորություն կտա Մեզ ստուգելու Ձեր անձնական տվյալների ճշգրտությունը, 
բ.    տվյալների Մեր մշակումը անօրինական է, բայց Ձեր տվյալների ոչնչացման փոխարեն Դուք պահանջում եք մշակման սահմանափակում,
գ.   Մեզ այլևս անհրաժեշտ չեն Ձեր անձնական տվյալները, սակայն դրանք Մեզ մոտ պահելն անհրաժեշտ է Ձեզ` օրինական պահանջները սահմանելու, իրականացնելու կամ պաշտպանելու համար,  
դ.    Դուք իրացրել եք 5-րդ ենթաբաժնի ներքո սահմանված Ձեր իրավունքը: Այդ դեպքում սահմանափակումը կկիրառվի միայն այն ժամանակահատվածի համար, որը անհրաժեշտ է ստուգելու, թե արդյոք  Մեր օրինական   հիմքերը խախտում են Ձեր ներկայացրած հիմնավորումները:

Վերոհիշյալ բոլոր դեպքերում, վիճարկվող անձնական տվյալների մշակումը, բացառությամբ պահպանման, իրականացվում է միայն Ձեր համաձայնությամբ կամ օրինական պահանջների սահմանման, իրականացման կամ պաշտպանության կամ այլ ֆիզիկական/իրավաբանական անձի իրավունքների պաշտպանության կամ էական հասարակական շահերի համար:

Եթե Դուք կարծում եք, որ ‹‹ԳՎՍՈւ››-ն խախտել է Ձեր իրավունքներից և ազատություններից որևէ մեկը` Հունաստանի օրենսդրության կամ «Տվյալների պաշտպանության մասին» ԵՄ կիրառելի օրենքի համաձայն` Դուք միշտ կարող եք բողոք ներկայացնել տվյալների պաշտպանության գործող եվրոպական կառույցին: Քանի որ ‹‹ԳՎՍՈւ››-ն հանդիսանում է Հունաստանի իրավաբանական անձ, վերջինիս գլխավոր վերահսկող մարմինը հանդիսանում է Հունաստանի Հանրապետությունում Տվյալների պաշտպանության պաշտոնական կառույցը: Հետևեք վերջինիս կայքէջին հետևյալ հղմամբ` www.dpa.gr` Հունաստանի Հանրապետությունում Տվյալների պաշտպանության պաշտոնական կառույցի հետ կապ հաստատելու և վերջինիս կայքում Ձեր իրավունքներն իրացնելու վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար: 

 

Ինչպե՞ս կարող եք կապ հաստատել Մեզ հետ

privacy@gvcworld.eu էլ.փոստի միջոցով Դուք կարող եք կապ հաստատել  ‹‹Գլոբալ Վիզա Սենթր Ուորլդ›› Հելլաս ԷսԷյ ընկերության հետ (Հասցե՝ Ալեքսանդրաս պողոտա 14, 10682, Աթենք, Հունաստան), եթե Ձեզ մոտ սույն «Գաղտնիության քաղաքականության» հետ կապված առաջանան առարկություններ, հարցեր կամ մտահոգություններ, կամ եթե Ձեզ անհրաժեշտ է իրացնել սույն «Գաղտնիության քաղաքականությամբ» կամ օրենքով ամրագրված իրավունքներից որևէ մեկը:

 

ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՔ ԵՎ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ

Սույն «Պատասխանատվության սահմանափակման մասին հայտարարությունը» և ցանկացած պայման, որն այն կարող է ներառել, կիրառվում և մեկնաբանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն, սակայն Դուք գիտակցում եք, որ ‹‹ԳՎՍՈւ››-ն, հանդիսանալով Հունաստանի Հանրապետությունում հիմնադրված և գրանցված ընկերություն և Հունաստանի Հանրապետության աութսորսինգային գործընկեր, կարող է ունենալ լրացուցիչ օրինական պարտավորություններ Հունաստանի և ԵՄ օրենսդրության ներքո: Կողմերն անվերապահորեն  համաձայնության են գալիս, որ Հայաստանի Հանրապետության դատարաններն ունեն բացառիկ իրավասություն կարգավորելու սույն «Պատասխանատվության սահմանափակման մասին հայտարարություն»-ից և դրանում ներառվող ցանկացած պայմանից ծագող, դրա ներքո, դրա հետ կապված ցանկացած վեճ կամ հաստատված ցանկացած իրավական հարաբերություն:

Այնուամենայնիվ, երբ կիրառելի օրենքը մնում է նույնը, ‹‹ԳՎՍՈւ››-ն իրեն իրավունք է վերապահում գործ հարուցել Ձեր բնակության երկրում կամ հիմնական գործունեության տարածքում:

Սույնով Դուք համաձայնում և ընդունում եք, որ սույն «Պատասխանատվության սահմանափակման մասին հայտարարություն»-ից ծագող պատասխանատվության ցանկացած սահմանափակում նշանակում է ռիսկի համաձայնեցված բաշխում ‹‹ԳՎՍՈւ››-ի և Ձեր միջև, և Դուք ու այս պատասխանատվության սահմանափակումը շարունակում եք կազմել սույն ‹‹Պատասխանատվության սահմանափակման մասին հայտարարության» անբաժանելի մասը:

Եթե Ձեզ մոտ հարցեր կամ մտահոգոթյուններ են ծագել սույն «Պատասխանատվության սահմանափակման մասին հայտարարության» հետ կապված, կարող եք Մեզ հետ կապ հաստատել info@gvcworld.eu էլ.փոստի միջոցով: