You are here

Ընդհանուր տեղեկատվություն

Անվտանգության նկատառումներից ելնելով` միայն հետևյալ իրերը կթույլատրվեն կամ կպահպանվեն Վիզային կենտրոնների տարածքներում, այն է՝ Ձեր անձնագիրը(երը) և վիզայի դիմում-հայտին վերաբերող փաստաթղթերը պարունակող թղթապանակներ՝ անվտանգության համապատասխան զննությունից հետո:

Ստորև թվարկված իրերից ոչ մեկը չի թույլատրվում ներս տանել Վիզային կենտրոնների տարածք, և մենք դրանց պահպանության համար որևէ պատասխանատվություն չենք կրում՝

  • Մարտկոցներով գործարկվող կամ էլեկտրոնային սարքեր, ինչպիսիք են՝ տեսախցիկներ, ձայներիզներ/տեսաերիզներ, կոմպակտ-սկավառակներ, MP3 նվագարկիչներ,  ճկուն մագնիսական սկավառակներ, դյուրակիր համակարգիչներ կամ շարժական նվագարկիչներ:
  • Բոլոր տեսակի պայուսակներ, ինչպիսիք են՝ ճամփորդական պայուսակներ, ուսապարկեր, ձեռքի ճամպրուկներ, ճամպրուկներ, կաշվե, ջուտից կամ կտորից պայուսակներ և շղթայով թղթապանակներ: Միայն Ձեր դիմում-հայտին վերաբերող փաստաթղթեր պարունակող պլաստիկ թղթապանակը կթույլատրվի ներս տանել:
  • Կնքված ծրարներ կամ փաթեթներ:
  • Ցանկացած դյուրավառ իր, ինչպես օրինակ՝ լուցկիներ, կրակայրիչներ, վառելանյութեր և այլն:
  • Ցանկացած սուր առարկա, ինչպես  օրինակ` մկրատ, ծալվող  դանակներ կամ խարտոցներ:
  • Զենք կամ զինանման իրեր կամ ցանկացած տեսակի պայթուցիկ նյութ:
  • Ալկոհոլ կամ ալկոհոլային տարաներ:

Այս ցուցակը վերջնական չէ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ձեզ կարող են ներկայացվել այլ պահանջներ ևս:

Արգելված իրերը պահելու համար վիզային կենտրոնում չկա որևէ հատված: Բացի այդ, ցանկացած էլեկտրական սարքի, այդ թվում `բջջային հեռախոսների օգտագործումը չի թույլատրվում:

Բոլոր մուտքի արտոնագրերի դիմումների կենտրոնները գտնվում են 24 ժամյա վերահսկողության տակ CCTV համակարգով: Պատկերներն անընդհատ ձայնագրվում են հանցագործությունների կանխարգելման, հայտնաբերման և հանրային անվտանգության նպատակներով: Այցելուները պետք է կարդան կենտրոնում հստակ ցուցադրված հրդեհի տարհանման ծանուցագրերը:

Ուշադրություն.

Խնդրում ենք նաև հաշվի առնել, որ ընկերների, բարեկամների կամ գործընկերների մուտքը Վիզային կենտրոն` դիմումատուին ուղեկցելու նպատակով չի թույլատրվում, բացառությամբ որոշ դեպքերի (հաշմանդամներ (լսողության խնդիր ունեցող կամ ֆիզիկապես տկար անձիք), ծերեր կամ թարգամնչի ծառայության կարիք ունեցող դիմումատուներ):

Փնտրել ընթացակարգը

Հանուն ապահովության և անվտանգության, մենք մեզ իրավունք ենք վերապահում իրականացնել դիմորդների և այցելուների պայուսակների պատահական ստուգում: Ստուգելու համար խնդրում ենք պատրաստ լինել հետևյալ փաստաթղթերը. անձնագիր, դիմումի ձև և հավաքագրման անդորրագրեր, եթե առկա են:

Մեր անփնակազմը իրավունք ունի աշխատել առանց չարաշահման կամ ահաբեկման: Ահաբեկումը կամ չարաշահումը ոչ մի պարագայում չեն հանդուրժվի:

Շնորհակալություն համագործակցության և փախըմբռնման համար: