Անձնագրի ստացում

Երբ առցանց հետևելու արդյունքում պարզվում է, որ Ձեր անձնագիրը պատրաստ է վերցնելու համար, կարող եք անձամբ ներկայանալ անձնագրի ետևից վիզայի դիմում-հայտի գործընթացի ավարտին: Խնդրում ենք հաշվի առնել, որ անձնագրի ետստացման համար հարկավոր է ներկայացնել անձնագրի ստացականը, որը տրվել է Վիզային կենտրոնում փաստաթղթերի ընդունման ժամանակ:

Սեղմեք այստեղ Հունաստանի վիզային կենտրոնում անփնագրի ստացման ժամանակացույցը իմանալու համար:

Եթե անձնագիրը ետ ստանալու համար անձամբ ներկայանալը անհնարին է, Դուք կարող եք լիազորել մեկ այլ անձի՝ Ձեր անձնագիրը Ձեր անունից ստանալու համար:

Եթե լիազորված անձը հանդիսանում է դիմումատուի բարեկամ և նրանք միասին են դիմել ՎԿ նույն օրը, բարեկամը պետք է իր հետ բերի՝  

  1. Դիմորդ(ներ)ի անձնագրի ստացականը տրված Վիզային կենտրոնում
  2. Դիմումատուի անձնագրի պատճենը
  3. Բարեկամի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը
  4. Դիմումատուի հետ ազգակցական կապը հաստատող փաստաթղթի բնօրինակը (ամուսնության վկայական, ծննդյան վկայական)

Կարևոր ծանուցում. ընտանիքի անդամները պետք է պարտադիր միասին դիմեն նույն ամսաթվին, որպեսզի ընտանիքի այլ անդամի (անդամների) անունից ետ ստանան անձնագրերը:

Եթե լիազորված անձը չի հանդիսանում դիմումատուի բարեկամ կամ հանդիսանում  է այդպիսին, սակայն չի դիմել դիմումատուի հետ միասին, լիազորված անձը պետք է ներկայացնի՝

  1. Դիմորդ(ներ)ի անձնագրի ստացականը տրված Վիզային կենտրոնում
  2. Դիմումատուի անձնագրի պատճենը
  3. Դիմումատուի կողմից տրված լիազորագրի բնօրինակը՝ ստորագրված և նոտարի կողմից վավերացված
  4. Լիազորված անձի անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը

Անչափահասների դեպքում լիազորված անձը պետք է ներկայացնի՝

  1. Դիմորդ(ներ)ի անձնագրի ստացականը տրված Վիզային կենտրոնում
  2. Դիմումատուի անձնագրի պատճենը
  3. Անչափահասի(անչափահասների) թե´ մոր, թե´ հոր կողմից տրված լիազորագրի բնօրինակը՝ ստորագրված և նոտարի կողմից վավերացված
  4. Անչափահասի մոր և հոր անձնագրերի պատճենը
  5. Լիազորված անձի անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը
  6. Անչափահաս երեխայի օրիգինալ ծննդյան վկայականը

Անձնագրերը ետ ստանալիս ցանկալի է, որ դիմումատուները անմիջապես ստուգեն տրամադրված վիզայի համապատասխանությունը իրենց նախատեսված ճանապարհորդության ժամանակացույցին, ինչպես նաև դրանում առկա տեղեկատվության ճշգրտությունը:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ ՎԻԶԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

Ձեզ տրամադրել են վիզա՝ Շենգենյան գոտու երկրներ մուտք գործելու համար:
Կարճաժամկետ վիզա ստանալուն պես հավաստիացեք, որ դրանում զետեղված տեղեկատվությունը ճիշտ է:
Ստուգեք հետևյալ տեղեկատվությունը՝

  • Ձեր անձնագիրը ունի անձնագրի համար (սերիա): Այդ համարը նշված է նաև վիզայի կպչուն թերթիկի վրա: Հավաստիացեք, որ այդ թվերը նույնն են:
  • Դուք դիմել եք վիզայի համար որոշակի ժամանակահատվածի կամ ժամանակահատվածների համար: Հավաստիացեք, որ Ձեր ավիատոմսը համապատասխանում է վիզայի կպչուն թերթիկի վրա նշված մուտքի և ելքի ամսաթվերին:
  • Հավաստիացեք, որ օրերի քանակը համապատասխանում է Ձեր վիզայի կպչուն թերթիկի վրա նշված ուղևորության  ամսաթվերին:
  • Հավաստիացեք, որ Ձեր անվան գրությունը ճիշտ է:
  • Ինքներդ զբաղվեք վերոնշյալով՝ վիզայից օգտվելու ընթացքում ծագող ավելորդ խնդիրներից կամ հավելյալ ծախսերից խուսափելու նպատակով: Եթե կարծում եք, որ վիզայի վրա զետեղված տեղեկատվությունը սխալ է, անմիջապես տեղյակ պահեք հյուպատոսական մարմնին՝ սխալները շտկելու նպատակով:

Ինչպե՞ս ընթերցել վիզայի կպչուն թերթիկի վրա զետեղված տեղեկատվությունը

DURATION OF STAY………DAYS (ԱՅՑԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ/ԿԱՑՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ.........ՕՐԵՐ) նշումը ցույց է տալիս այն օրերի քանակը, որի ընթացքում Դուք կարող եք մնալ Շենգենյան տարածքում: Օրերը պետք է հաշվարկվեն Շենգենյան տարածք մուտք գործելու ամսաթվից (մուտքի կնիք) Շենգենյան գոտու տարածքից դուրս գալու ամսաթիվը (ելքի կնիք), այսինքն՝ երկու օրերն էլ ներառյալ:    

«FROM ... UNTIL» - ի միջև եղած ժամանակահատվածը սովորաբար ավելի երկար է, քան «DURATION OF STAY» դաշտում նշված օրերի քանակը: Ժամանակահատվածների միջև տարբերությունը նախատեսված է Շենգենյան գոտու տարածք մուտքի և ելքի պլանավորման ճկունությունը ապահովելու համար, սակայն Ձեր կացությունը Շենգենյան տարածքում  չպետք է գերազանցի «DURATION OF STAY............DAYS» դաշտում նշված օրերի ստույգ քանակը: Անկախ նրանից, թե քանի օր եք մնացել Շենգենյան գոտու տարածքում, Դուք պետք է հեռանաք այդ տարածքից ոչ ուշ քան «UNTIL» դաշտում նշված ամսաթիվը:

Սահմանային հսկողություն

ՁՁեր կարճաժամկետ վիզան (մուտքի արտոնագիրը) թույլ է տալիս Ձեզ մեկնել Հունաստան և սովորաբար Շենգենյան գոտու այլ երկրներ: Բայց դա ինքնաբերաբար Ձեզ իրավունք չի տալիս մուտք գործել Շենգենյան տարածք: Այսպիսով, սահմանում կամ այլ ստուգումների ժամանակ հնարավոր է Ձեզանից պահանջեն ներկայացնել որոշակի տեղեկատվություն, օրինակ, Ձեզ մոտ առկա բավարար միջոցների մասին կամ Հունաստանում և Շենգենյան տարածքում կացության ժամանակահատվածի և այցի նպատակի մասին: Որոշ դեպքերում նման ստուգումները կարող են հանգեցնել Հունաստան կամ Շենգենյան տարածք մուտք գործելու մերժմանը:

Ուստի, խորհուրդ ենք տալիս, որ Ձեզ մոտ ունենաք վիզայի համար դիմելիս ներկայացրած փաստաթղթերի պատճենները (օրինակ` նամակ-հրավերներ, ուղևորությունը հաստատող փաստաթղթեր և Ձեր ուղևորության նպատակը նշող այլ փաստաթղթեր): Սա կօգնի սահմանային հսկողության ընթացակարգը դարձնել ավելի դյուրին և սահմանի վրա խուսափել ձգձգումներից:

ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄ

Դուք չպետք է խախտեք Ձեր վիզայով թույլատրվող կացության ժամանակահատվածը: Չարաշահումը և նախատեսված ժամկետից ավել մնալը կարող են հանգեցնել Ձեր արտաքսմանը երկրից կամ որոշակի ժամանակահատվածի համար նոր վիզայի տրամադրման մերժմանը:

Օգնության ձեռք
Հայաստան
+374 60 74 05 06

9:00-16:00
երկուշաբթի-ուրբաթ