You are here

Գաղտնիության քաղաքականություն: Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգին համապատասխանություն

Հորդորում ենք այս կայքի այցելուներին, անկախ նրանից,  վերջիններս հանդիսանում են վիզայի հավանական դիմումատուներ, թե՝ ոչ (այսուհետ` Դուք կամ Օգտատեր(եր)) ծանոթանալ սույն «Գաղտնիության քաղաքականությանը»: Օգտագործելով այս կայքը կամ օգտվելով դրանում առաջարկվող բոլոր ծառայություններից՝ Դուք ընդունում եք սույն «Գաղտնիության քաղաքականությունը»: Այս կայք մուտք գործելով` Դուք ընդունում եք սույն քաղաքականությունը: Եթե Դուք համաձայն չեք սույն «Գաղտնիության քաղաքականության» հետ, ապա Դուք անմիջապես պետք է ձեռնպահ մնաք այս կայքի օգտագործումից և հետագայում խուսափեք այս կայք մուտք գործելուց կամ այն օգտագործելուց: 

Ո՞վ ենք Մենք

am-gr.gvcworld.eu-ն հանդիասնում է ‹‹Գլոբալ Վիզա Սենթր Ուորլդ›› (այսուհետ՝ Մենք կամ ԳՎՍՈւ) ընկերության պաշտոնական կայքը և պատկանում ‹‹ԳՎՍՈւ›› Հելլաս ԷսԷյ ընկերությանը (Հասցե՝ Ալեքսանդրաս պողոտա 14, 10682, Աթենք, Հունաստան): Ընկերությունը հիմնադրվել և գրանցվել է Հունաստանում՝ Հունաստանի օրենսդրության համաձայն:   

«Տվյալների պաշտպանության մասին» ԵՄ օրենքի համաձայն` անձնական տվյալները մշակելիս մենք ունենք վերահսկողի իրավական կարգավիճակ:

Ինչու՞ ենք Մենք մշակում Ձեր տվյալները:

Նկատի ունեցեք, որ am-gr.gvcworld.eu կայքը նախատեսված է ‹‹ԳՎՍՈւ››-ի մասին ընդհանուր տեղեկատվության, վերջինիս կողմից մատուցվող ծառայությունների ընդհանուր նկարագրի և այլ ընդհանուր տեղեկությունների տրամադրման համար, որոնք կարող են հետաքրքրել վիզայի համար դիմող հավանական դիմումատուին:

Հետևաբար, ըստ էության Մենք մտադիր չենք կամ ցանկություն չունենք պահանջել կամ հավաքել տվյալներ, որոնք կարելի է ընկալել որպես անձնական:

Այսինքն, Մենք կարող ենք հավաքել Ձեր անձնական տվյալները հետևյալ դեպքերում`

  • Մենք կարող ենք հավաքել որոշ տվյալներ, որոնք կարող են ընկալվել որպես անձնական (օրինակ` Ձեր IP հասցեն, օպերացիոն համակարգը, զննարկիչի տեսակը), քանի որ այս կայքը օգտագործում է «քուքի» ֆայլեր: Մենք կարող ենք օգտագործել այս տվյալները՝ այս կայքն ավելի ֆունկցիոնալ դարձնելու և Ձեզ համար օգտագործման ավելի լավ պայմաններ ստեղծելու համար, ինչպես նաև տեղեկանալու համար, թե ինչպես են այցելուները ուսումնասիրում և օգտագործում այս կայքը (վերլուծության մեթոդի կիրառում): Մենք պահպանում ենք այդ տվյալները վերլուծության համար անհրաժեշտ նվազագույն ժամանակահատվածով: Այնուհետև Մենք անվտանգ կերպով ջնջում կամ անանուն ենք դարձնում այդ տվյալները: Մենք չենք օգտագործում «քուքի» ֆայլերը  հատկագրման  կամ մարքեթինգային նպատակներով: Ներքոնշյալ «Քուքի ֆայլերի քաղաքականության» հետ ծանոթանալով` կարող եք ավելին իմանալ Մեր կողմից «քուքի» ֆայլերի օգտագործման մասին: Մեր կայք առաջին անգամ այցելելիս հորդորում ենք Ձեզ համաձայնվել Մեր կողմից «քուքի» ֆայլերի օգտագործմանը:
  • Մենք կարող ենք հավաքել որոշ անձնական տվյալներ, երբ Դուք որոշեք կապ հաստատել Մեզ հետ էլեկտրոնային փոստի կամ  հետադարձ կապի ձևի  միջոցով, որը Մենք կարող ենք ներառել մեր կայքէջում որպես ծրագիր: Այս դեպքում Մենք կստանաք Ձեր անունը, էլ.փոստը և ցանկացած այլ անձնական տվյալ, որը Դուք Ձեր հայեցողությամբ կներառեք Ձեր հաղորդագրության մեջ և այդպիսով կկիսվեք այդ տվյալներով Մեզ հետ: Այս տվյալները պահպանվում են Ձեր հարցմանը պատշաճ կերպով պատասխանելու համար անհրաժեշտ նվազագույն ժամանակով: Այնուհետև Մենք անվտանգ կերպով ջնջում կամ անանուն ենք դարձնում այդ տվյալները: Մենք հորդորում ենք Ձեզ համաձայնվել անձնական տվյալների հավաքագրմանը Մեզ էլեկտրոնային նամակ ուղարկելիս  կամ հետադարձ կապի Մեր ձևը օգտագործելիս:
  • Մենք կարող ենք հավաքել որոշ անձնական տվյալներ, երբ դուք որոշում եք կապվել մեզ հետ հետադարձ կապի ձևաթղթի միջոցով: Նման դեպքում մեզ տրամադրելու եք ձեր անունը և էլ.փոստը և ցանկացած այլ անձնական տվյալ, որը դուք որոշում եք ներառել հետադարձ կապի ձևաթղթի վրա և այդպիսով կիսվեք մեզ հետ: Մենք կվերամշակենք միայն նման տվյալներ `ձեր հայցադիմումը ստանալու, վերլուծելու և պատասխանելու համար, ինչպես նաև ուսումնական և վիճակագրական նպատակներով: Մենք պահպանում ենք այս տվյալները ձեր պահանջին պատշաճ պատասխանելու համար անհրաժեշտ նվազագույն ժամանակի համար և ուսումնական և վիճակագրական նպատակներով: Դրանից հետո մենք կամ անվտանգ կերպով ջնջում ենք տվյալները, կամ անանունացնում ենք դրանք:
  • Ավելին, Մենք կարող ենք վերը նշված երեք նպատակով հավաքագրված տվյալները մշակել հետազոտական/վիճակագրական նպատակներով, որպեսզի ուսումնասիրենք և օպտիմալացնենք Մեր կողմից առաջարկվող ծառայությունների շրջանակը, մեթոդներն ու որակը: Նման դեպքերում Ձեր անձնական տվյալները կդարձվեն անանուն:

Ինչպե՞ս են մշակվում, պահպանվում և պաշտպանվում Ձեր տվյալները:

Մեր կայքը և սերվերներն օժտված են համապատասխան գործող տեխնիկական և կազմակերպչական միջոցներով` անձնական տվյալները չարտոնված կամ անօրինական հասանելիությունից և պատահական կորստից, ոչնչացումից կամ վնասումից պաշտպանելու համար: Այնուամենայնիվ, նկատի ունեցեք, որ ինտերնետով տվյալների փոխանցումը չի կարող 100%-ով անվտանգ լինել: Այսպիսով, երբ Դուք տվյալներ եք փոխանցում Մեզ, Մենք չենք կարող երաշխավորել Ձեր տեղեկատվության անվտանգությունը տվյալների փոխանցման ընթացքում:

Արդյո՞ք մենք տրամադրում ենք Ձեր տվյալները երրորդ անձանց:

Մենք կարող ենք տրամադրել Ձեր տվյալները այլ անձանց միայն հետևյալ դեպքերում`

  • Անհրաժեշտության դեպքում Մենք կարող ենք տրամադրել Ձեր անձնական տվյալները Մեր գործընկեր-ընկերություններին, որպեսզի կարողանանք արձագանքել Ձեր հարցմանը կամ տրամադրել Ձեր կողմից պահանջվող ծառայությունները: Մենք տրամադրում ենք նման տվյալներ միայն այն դեպքում, եթե Մեզ ծառայություններ մատուցելու նպատակով Մեր գործընկերներին անհրաժեշտ է մշակել անձնական տեղեկատվություն: Խնդրում ենք նկատի ունենալ, որ Մենք համագործակցում ենք միայն այն գործընկերների հետ, ովքեր կարող են երաշխավորել, որ իրենց մոտ գործում են բավարար ընթացակարգեր` Ձեր անձնական տվյալները ստանալուն պես դրանց անվտանգությունն ապահովելու համար:   
  • Մենք կարող ենք տրամադրել Ձեր տվյալները երրորդ անձանց, եթե դա պահանջվում է օրենքով, դատական կարգով կամ պետական մարմինների կողմից, սակայն այնքանով, որքանով նման տրամադրումը անհրաժեշտ է Մեզ` Մեր պայմանագրային պարտականություններն ու պարտավորությունները կատարելու համար:  

Ձեր անձնական տվյալները Մեր կողմից փոխանցվու՞մ են Եվրոպական տնտեսական տարածքից դուրս:  

Ոչ, մենք չենք փոխանցում Ձեր անձնական տվյալները Եվրոպական տնտեսական տարածքից դուրս:  

Որքա՞ն ժամանակով ենք Մենք պահպանում Ձեր տվյալները:

Մենք չենք պահպանի Ձեր անձնական տվյալները ավելի երկար ժամանակահատվածով, քան պահանջվում է:  Հետևաբար, Մենք ընդմիշտ կջնջենք Ձեր անձնական տվյալները, երբ դրանք այլևս անհրաժեշտ չլինեն՝ ծառայելու այն նպատակներին, որոնց համար դրանք հավաքագրվել կամ մշակվել են: Այնուամենայնիվ, Մենք կարող ենք պահպանել դրանք ավելի երկար ժամանակահատվածով հետևյալ դեպքերում` 

  • Եթե, համաձայն օրենքի պահանջի, դա ենթակա է պարտադիր կատարման:
  • Եթե այդ անձնական տվյալները էական նշանակություն ունեն դատական վարույթներում: Օրինակ, հնարավոր է Մեզ անհրաժեշտ լինեն նման տվյալներ` օրինական պահանջ ներկայացնելու, պահանջի ներկայացմանը աջակցելու կամ դրանից  պաշտպանվելու համար:
  • Մենք կարող ենք մշակել տվյալները նաև ուսումնասիրության/վիճակագրական նպատակներով: Նման իրավասության շրջանակում Մենք կարող ենք ուսումնասիրել և օպտիմալացնել Մեր առաջարկած ծառայությունների շրջանակը, մեթոդները և որակը: Նման դեպքերում, սակայն, Ձեր անձնական տվյալները կմշակվեն անանուն ձևով:  

Անձնական տվյալները տրամադրելիս տարիքային սահմանափակումներ կա՞ն:

16 տարին չլրացած անձանցից անձնական տվյալներ Մեր կողմից չեն հավաքագրվում: Մենք անմիջապես կջնջենք անձնական տվյալները, եթե պարզենք կամ կասկածենք, որ Դուք այդ տվյալները տրամադրել եք չափահասության տարիքի չհասած:

Մեր կայքում տեղադրված հղումները:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ սույն «Գաղտնիության քաղաքականությունը» կիրառվում է միայն այս կայքի նկատմամբ: Նախքան ‹‹ԳՎՍՈւ›› Հելլաս ԷսԷյ ընկերությանը պատկանող կամ վերջինիս կողմից գործարկվող որևէ երկրի կայք առաջին անգամ այցելելը և նախքան վերջինիս կողմից տրամադրվող ծառայություններից օգտվելը, Մենք հորդորում ենք Ձեզ ընթերցել սույն «Գաղտնիության քաղաքականությունը»:  

Ավելին, եթե Դուք սեղմում եք այս կայքում տեղադրված գովազդների կամ հղումների վրա, Դուք դուրս եք գալիս այս կայքից և այցելում երրորդ անձանց կայքերը, որտեղ սույն «Գաղտնիության քաղաքականությունը» կիրառելի չէ: ‹‹ԳՎՍՈւ›› Հելլաս ԷսԷյ ընկերությունը որևէ պատասխանատվություն կամ պարտավորություն չի կրում այդ կայքերում երրորդ անձանց կողմից իրականացված քայլերի համար:

 

«Քուքի ֆայլերի քաղաքականություն»
1.        Ի՞նչ է «քուքին»:

«Քուքիներ»-ը փոքր տեքստային ֆայլեր են, որոնք կարող են առբեռնվել Ձեր կոշտ սկավառակում`պահպանելու և երբեմն Ձեր մասին տեղեկություններին հետևելու համար: 

2.        Ինչու՞ ենք Մենք կիրառում «քուքիներ»:

Մեր կողմից «Քուքիներ»-ի կիրառումը ունի երեք պատճառ`

  • Դրանցից որոշները անհրաժեշտ են կայքի պատշաճ գործարկման համար,
  • Դրանք դյուրացնում են Մեր կայքի օգտագործումը և բարելավում վերջինիս արագությունը և Ձեր ընդհանուր փորձը որպես օգտատեր  (գործառույթային «քուքիներ»),
  • Մենք հավաքում ենք անանուն համախառն վիճակագրություն: Այս վիճակագրությունը, որը նաև հայտնի է որպես վերլուծություն, օգնում է Մեզ հասկանալ, թե ինչպես են օգտատերերը դիտում Մեր կայքը, որոնք են դրա ուժեղ ու թույլ կողմերը և թույլ են տալիս հասկանալ Ձեր կարիքներն ու բարելավել կայքի կառուցվածքն ու բովանդակությունը: (վերլուծության մեթոդի կիրառում/գործարկման «քուքի» ֆայլեր):

3.    Ի՞նչ տեսակի «քուքիներ» ենք Մենք օգտագործում:

Ընդհանրապես, «քուքիներ»-ը բաժանվում են երկու հիմնական կատեգորիաների`
«Սեսիոն քուքիներ», որոնք օգտագործվում են միայն Մեր կայք մուտք գործելիս և հեռացվում կայքից դուրս գալուն պես: 
«Մշտական քուքիներ», որոնք պահվում են Ձեր համակարգչում մինչև գործողության ավարտը կամ ջնջվելը: 
Ավելին, «քուքիներ»-ը դասակարգվում են առաջին և երրորդ կողմերի «քուքիներ»-ի: Առաջին կողմի «քուքիներ»-ը տեղադրվում են այն կայքի կողմից, որը Դուք այցելում եք, իսկ երրորդ կողմի «քուքիներ»-ը տեղադրվում են այլ տիրույթների (դոմեյնների) կողմից:

4.    Մենք կիրառում ենք «քուքիներ»-ը 2-րդ բաժնում նկարագրված նպատակներին ծառայելու համար: Սրանք կարող են լինել թե՛ «սեսիոն քուքիներ», թե՛ «մշտական քուքիներ» և դրանք հիմնականում առաջին կողմի «քուքիներ»-ն են: Այնուամենայնիվ, Մեր կայքէջ այցելելիս Ձեր համակարգչի վրա տեղադրված «քուքիներ»-ից մի քանիսը կարող են լինել նաև երրորդ կողմի «քուքիներ», որոնք տեղադրվել են հարգված  գործընկերների կողմից, ում Մենք ներգրավում ենք կատարողականի վիճակագրության համախմբման ժամանակ (օրինակ` «Գուգլ»-ի համացանցային վերլուծական ծառայություն):

5.    Կարո՞ղ եմ դիզակտիվացնել «քուքիներ»-ը:

Ինտերնետային զննարկիչները սովորաբար այնպես են ստեղծվում, որ ավտոմատ կերպով ընդունեն «քուքիներ»-ը: Այնուամենայնիվ, Դուք կարող եք փոխել Ձեր զննարկիչի կարգավորումները: Այդ կերպ Դուք կարող եք արգելափակել «քուքիներ»-ը կամ  նախազգուշացում ստանալ, երբ «քուքիներ»-ը ուղարկվում են Ձեր սարք: Խնդրում ենք նկատի ունենալ, որ տարբեր սարքեր օգտագործելու դեպքում, Դուք պետք է կարգավորեք յուրաքանչյուր օգտագործվող սարքավորման զննարկիչի պարամետրերն առանձին-առանձին:

Բացի այդ, տեղեկացնում ենք Ձեզ, որ եթե Դուք որոշեք դիզակտիվացնել Մեր կողմից կիրառվող բոլոր «քուքիներ»-ը, այդպիսի ընտրությունը կարող է զգալի ազդեցություն ունենալ Ձեր՝ օգտատիրոջ փորձի վրա և, հավանաբար, Մեր կայքի բոլոր հատվածներ մուտք գործելու և հնարավորություններից օգտվելու Ձեր կարողության վրա:  

ՎԻԶԱՅԻ ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Ձեզ ենք ներկայացնում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ որոշ հարցեր և պատասխաններ: Խնդրում ենք ուշադիր ընթերցել նախքան Մեր ծառայություններից օգտվելը:

Որո՞նք են համարվում անձնական տվյալներ:

«Անձնական տվյալներ» ասելով՝ նկատի ունենք նույնականացված կամ նույնականացվելիք ֆիզիկական անձի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն:

Ինչու՞ եմ ներկայացնում անձնական տվյալները:

Դուք անձնական տվյալները ներկայացնում եք Մեր ծառայություններից օգտվելու և, հետևաբար, Հունաստան և Շենգենյան տարածք այցելելու նպատակով վիզայի համար դիմելիս: Ձեր անձնական տվյալներից մի քանիսը անհրաժեշտ են, որպեսզի Մենք կարողանանք մատուցել Ձեզ ծառայություններ հետևյալ դեպքերում՝  

  • Ձեր կողմից մեր կայքում հաշիվ ստեղծելիս, ինչը կօգնի Ձեզ Ձեր վիզայի դիմումի հետ:  
  • Վիզայի համար դիմելիս Ձեր նախընտրած Վիզային կենտրոնում հերթագրվելիս:
  • Հունաստան և Շենգենյան տարածք այցելելու նպատակով  վիզայի առցանց դիմում լրացնելիս կամ Մեր Վիզային կենտրոն վիզայի դիմում ներկայացնելիս:

Ում՞ից եք հավաքագրում անձնական տվյալները:

Մենք անձնական տվյալները հավաքագրում ենք միայն Ձեզանից, քանի դեռ Դուք եք հանդիսանում ներկայացվելիք անձնական տվյալների սուբյեկտ կամ անչափահասի ծնող, ով հանդիսանում է ներկայացվելիք անձնական տվյալների սուբյեկտ, կամ ներկայացվելիք անձնական տվյալների սուբյեկտի օրինական խնամակալ կամ այլ օրինական ներկայացուցիչ: Դուք տասնվեց (16) տարեկան եք կամ ավել: Ձեզանից ուղղակի պահանջվում է ներկայացնել հնարավորինս ճշգրիտ անձնական տվյալներ:

Ու՞մ եմ ներկայացնում անձնական տվյալները:

Դուք անձնական տվյալները ներկայացնում եք «ԳՎՍՈՒՈւորլդ»  (Հելլաս) ԷսԷյ ընկերությանը, որը գրանցված է Հունաստանում և հանդիսանում է Մեր տեղական գործընկերը Ձեր երկրում: 

«ԳՎՍՈՒՈւորլդ» (Հելլաս) ԷսԷյ ընկերությունը Հունաստանի Արտաքին գործերի նախարարության անունից մուտքի արտոնագրի տրամադրման արտաքին ծառայություններ մատուցող է: «ԳՎՍՈՒՈւորլդ» Հելլաս ԷսԷյ ընկերությունը կհանդիսանա Ձեր անձնական տվյալները վերահսկողը: Մեր տեղական գործընկերը կլինի Ձեր անձնական տվյալները մշակողը:

Իմ ո՞ր տվյալներն եք Դուք մշակում: 

Մենք մշակում ենք միայն Ձեր կողմից Մեզ ներկայացվող անձնական տվյալները: Ձեզանից պահանջվում է ներկայացնել նվազագույն անձնական տվյալներ, որպեսզի Մենք կարողանանք Ձեզ տրամադրել Մեր ծառայությունները, այն է՝   

  • Անուն, ազգանուն և էլեկտրոնային փոստի հասցե՝ Մեր կայքում հաշիվ ստեղծելիս, ինչը կօգնի Ձեզ վիզայի դիմումի հարցում: 
  • Անուն, ազգանուն, էլեկտրոնային փոստի հասցե և անձնագրի համար՝ վիզայի համար դիմելիս Ձեր նախընտրած Վիզային կենտրոնում հերթագրվելիս:
  • Ազգանուն, ծննդյան պահին տրված ազգանուն, անուն(անուններ), ծննդյան ամսաթիվ, ծննդյան վայր, ծննդյան երկիր, ներկայիս քաղաքացիությունը, քաղաքացիությունը ծննդյան պահին, սեռ, ամուսնական կարգավիճակ, ազգային ինքնության համար,  ճամփորդական փաստաթղթի տեսակ, ճամփորդական փաստաթղթի համար, տրման ամսաթիվ, գործողության ժամկետ, ում կողմից է տրված, բնակության հասցե, էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար(ներ), ներկայիս քաղաքացիության երկրից բացի մեկ այլ երկրում բնակվելու իրավունք, ներկայիս զբավածությունը, գործատուի անունը, հասցեն և հեռախոսահամարը, ուսանողների դեպքում՝ ուսումնական հաստատության անունը և հասցեն, ճանապարհորդության հիմնական նպատակը(ները), այցելության (Շենգենյան համաձայնության) անդամ երկիր(ներ), առաջին մուտքի (Շենգենյան համաձայնության) անդամ երկիր, պահանջվող մուտքերի քանակ, նախատեսվող այցի կամ տարանցման տևողություն, վերջին երեք տարվա ընթացքում տրված Շենգենյան մուտքի արտոնագրեր, Շենգենյան մուտքի արտոնագրի դիմում ներկայացնելիս նախկինում հանձնած մատնահետքեր, հիմնական այցելության երկիր մուտքի թույլտվություն,  Շենգենյան տարածք ժամանելու նախատեսվող ամսաթիվ, Շենգենյան տարածքից մեկնելու նախատեսվող ամսաթիվ, անդամ պետություն(ներ) հրավիրողի(ների) ազգանունն ու անունը կամ անդամ պետությունում(ներում) հյուրանոցի(ների)  կամ ժամանակավոր կացարանի(ների) անունը,  հրավիրողի(ների)/հյուրանոցի(ների)/ժամանակավոր կացարանի(ների) հասցեն և էլէկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը և ֆաքսը, հրավիրող ընկերության/կազմակերպության անունը և հասցեն, ընկերության/կազմակերպության հեռախոսահամարն ու ֆաքսը, ընկերության/կազմակերպության կոնտակտային անձի ազգանունը, անունը, հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսն ու էլէկտրոնային փոստի հասցեն, դիմումատուի ճանապարհորդության և կացության ծախսերը հոգացողը/ֆինանսավորման միջոցներ, ԵՄ, ԵՏՀ կամ Շվեյցարիայի քաղաքացի ազգականի անձնական տվյալներ/ծննդյան ամսաթիվ/քաղաքացիություն/ճամփորդական փաստաթղթի կամ ինքնությունը հաստատող վկայականի համար, ԵՄ, ԵՏՀ կամ Շվեյցարիայի քաղաքացու հետ ազգակցական կապ, վիզայի դիմում-հայտը լրացնելու վայրն ու ամսաթիվը, ստորագրություն, անչափահասների դեպքում պահանջվում է նաև ծնողական իրավունք ունեցողի/օրինական խնամակալի ազգանունը, անունը և հասցեն (դիմումատուի հասցեից տարբերվելու դեպքում) և քաղաքացիություն՝ վիզայի դիմում-հայտը առցանց լրացնելիս կամ մեր Վիզային կենտրոն վիզայի դիմում-հայտը ներկայացնելիս:

Մեր Վիզային կենտրոն Շենգենյան տարածք մուտք գործելու համար վիզայի դիմում-հայտ ներկայացնելիս Մենք նաև հավաքագրում ենք Ձեր կենսաչափական անձնական տվյալներից մի քանիսը, ինչպես օրինակ, լուսանկար և մատնահետքեր:

Վիզային կենտրոն այցելության ժամանակ անձնական տվյալները հավաքագրվում են նաև Մեր մատուցած ծառայությունների դիմաց անդորրագիր տրամադրելու և Մեր ֆինանսական պարտավորությունների կատարման համար:

Մենք հավաքում ենք միայն նվազագույն անձնական տվյալներ, որոնք անհրաժեշտ են Հունաստանի և Շենգենյան տարածքի վիզայի համար դիմելիս: Այդ նպատակով պահանջվող անձնական տվյալները համաչափ սահմանված են Շենգենյան տարածքում գործող օրենքով: Վիզայի դիմում-հայտի պաշտոնական ձևին կարող եք ծանոթանալ Մեր կայքում կամ Մեր ցանկացած վիզային կենտրոնում: Մենք Ձեզանից երբեք չենք պահանջելու ներկայացնել այնպիսի անձնական տվյալներ, որոնք չեն առնչվում կամ անհրաժեշտ չեն Ձեր վիզայի դիմում-հայտին ընթացք տալու համար:

Վերոնշյալ որոշ անձնական տվյալներ որոշ դեպքերում կիրառելի չեն:  

Ինչու՞ եք մշակում իմ անձնական տվյալները:

Մենք մշակում ենք Ձեր անձնական տվյալները, քանի որ դա անհրաժեշտ է Հունաստանի Արտաքին գործերի նախարարության անունից մուտքի արտոնագրերի տրամադրման ծառայություններ մատուցելու համար՝ որպես արտաքին ծառայություն մատուցող Մեզ տրված պաշտոնական լիազորությունների իրականացման համար: Սա նշանակում է, որ վիզայի դիմում-հայտի հետ կապված Ձեզ աջակցելու նպատակով, օրենքը Մեզ տվել է Ձեր անձնական տվյալները մշակելու իրավունք:

Անձնական տվյալների հատուկ կատեգորիաների մշակումը, երբ Դուք անձամբ ներկայանում եք Մեր Վիզային կենտրոն, անհրաժեշտ է օրենքի հիման վրա էական հանրային շահի նկատառումով:

Մեր ծառայությունները մատուցվում են համաձայն օրենքի (Կանոնակարգ (ԵՀ) 767/2008, Կանոնակարգ (ԵՀ) 810/2009, Հունաստանի Հանրապետության օրենք N 4251/2014) և Հունաստանի Արտաքին գործերի նախարարության հետ մեր կոնցեսիոն պայմանագրի:

Անձնական տվյալների հավաքագրումը պարտադիր է Ձեր վիզայի դիմում-հայտի ուսումնասիրության համար և անհրաժեշտ է Մեզ՝ Ձեզ վիզայի դիմումի ծառայություններ տրամադրելու համար:

Մենք երբեք Ձեր անձնական տվյալները այլ նպատակով չենք օգտագործի:

Ինչպե՞ս եք մշակելու իմ անձնական տվյալները:

Մենք հավաքագրում և մշակում ենք Ձեր անձնական տվյալները համաձայն օրենքի: Մեր ընթացակարգերն ու քաղաքականությունը համապատասխանում են անձնական տվյալների պաշտպանության մասին Եվրոպայի, Հունաստանի և տեղական իրավական դաշտին: Մենք պարտավորվում ենք վերաբերվել Ձեր անձնական տվյալներին օրինական, թափանցիկ և պատասխանատու ձևով, ինչն արժևորում է Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը, ամբողջականությունը և հասանելիությունը: Մենք նաև ձեռնարկում ենք բոլոր տեխնիկական, կազմակերպչական և իրավական միջոցառումները՝ երաշխավորելու համար, որ Ձեր անձնական տվյալները մշակողը նույն կերպ է գործում: Մենք հաճախակի վերանայում ենք Մեր քաղաքականությունը և գործելակերպը` վերջին փոփոխությունները անձնական տվյալների պաշտպանության մեջ հոժարակամորեն ներառելու համար: «Քուքի ֆայլերի քաղաքականության» միջոցով կարող եք նաև ծանոթանալ, թե ինչպես ենք Մենք վարվում այն անձնական տվյալների հետ, որոնք առնչվում են «քուքի» ֆայլերի հետ: Մեր կողմից մատուցվող ծառայությունների մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար՝ ընթերցեք «Օգտագործման պայմաններ» փաստաթուղթը:

Արդյո՞ք իմ անձնական տվյալները որևէ մեկը կստանա Ձեզանից:

Մեր կայքում Ձեր կողմից ներկայացված անձնական տվյալները հասանելի կլինեն միայն «ԳՎՍՈՒՈւորլդ» Հելլաս ԷսԷյ ընկերությանը և Ձեր երրկրում Մեր տեղական գործընկերոջը: Անձամբ վիզայի համար Մեր Վիզային կենտրոն դիմելիս Մենք համաձայն օրենքի կփոխանցեք Ձեր անձնական տվյալները միայն Հունաստանի հյուպատոսությանը, որպեսզի Հունաստանի հյուպատոսությունը կարողանա ընթացք տալ Ձեր վիզայի դիմում-հայտին: Այս ընթացակարգն իրականացվում է անվտանգ ձևով: Մենք երբեք չենք փոխանցի Ձեր անձնական տվյալները որևէ երրորդ կողմի կամ Եվրամիությունից դուրս:

Որքա՞ն ժամանակ են պահպանվելու իմ անձնական տվյալները:

Մենք Ձեր անձնական տվյալները պահպանում ենք Հունաստան այցելելու նպատակով վիզայի դիմումի հարցում Ձեզ օժանդակելու համար պահանջվող նվազագույն ժամանակահատվածով: Մենք անմիջապես և ընդմիշտ կջնջենք Ձեր բոլոր անձնական տվյալները, եթե Դուք որոշեք ջնջել Ձեր հաշիվը մեր կայքից: Դուք կարող եք ցանկացած ժամանակ պահանջել ջնջել Ձեր հաշիվը, եթե իհարկե հերթագրված չեք Վիզային կենտրոնում:    

Մենք պահպանում ենք Ձեր անձնական տվյալների ֆիզիկական ֆայլերը միայն, երբ Դուք անձամբ եք ներկայացնում վիզայի դիմում-հայտը: Այդ ֆիզիկական ֆայլերը պահպանվում են մինչև դրանք Հունաստանի հյուպատոսություն ուղարկելը:

Մենք պահում ենք վճարման անդորագրերի Մեր օրինակում առկա անձնական տվյալները տեղական ֆինանսական կանոնակարգերով պահանջվող ժամանակահատվածով:

Մենք երբեք որևէ պատճառով չենք պահպանի Ձեր անձնական տվյալներն ավելի քան օրենքով և Հունաստանի Արտաքին գործերի նախարարության հետ Մեր կոնցեսիոն պայմանագրով պահանջվող նվազագույն ժամանակահատվածով:

Ի՞նչ է տեղի ունենում իմ անձնական տվյալների հետ հետագայում:

Մենք ապահով կերպով և ընդմիշտ ջնջում ենք Ձեր անձնական տվյալները պարունակող թվային ֆայլերը:

Որո՞նք են Ձեր կողմից մշակվող իմ անձնական տվյալների հետ կապված իմ իրավունքները:

Ձեր իրավունքները, տվյալների պաշտպանության մասին օրենքով հետևյալն են՝

  1. տեղեկացված լինելու իրավունքը, թե ինչպես և ինչու են Ձեր անձնական տվյալները հավաքագրվում և մշակվում: Ձեզ հետ առնչվող իրավունքների մասին տեղեկացված լինելու իրավունք: Մենք ամեն ջանք գործադրում ենք սույն փաստաթղթում այդ իրավունքների մասին Ձեզ տեղյակ պահելու համար:
    Կարող եք Մեզ հղել ցանկացած հարց՝ նախքան Ձեր անձնական տվյալները Մեզ ներկայացնելը կամ դրանք ներկայացնելուց հետո:
    Վիզայի դիմում-հայտ Մեր Վիզային կենտրոն անձամբ ներկայացնելիս Մենք Ձեզ մանրամասն կտեղեկացնենք անձնական տվյալների Մեր գաղտնիության քաղաքականության մասին, ինչպես նկարագրված է սույն փաստաթղթում: «Վիզայի տեղեկատվական համակարգի (VIS) մասին» Եվրոպական խորհրդարանի 2008թ.-ի հուլիսի 9–ի 767/2008 (ԵՀ) ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ Հոդված 37-ի համաձայն՝ Մենք Ձեզ միաժամանակ նաև տեղեկացնում ենք տեղեկանալու Ձեր իրավունքի մասին: Վիզայի պաշտոնական դիմում-հայտի ձևը հասանելի է մեր կայքում:
  2. Ձեր անձնական տվյալներ մուտք գործելու կամ Ձեր անձնական տվյալների պատճենը «ԳՎՍՈՒՈւորլդ» Հելլաս ԷսԷյ ընկերությունից ստանալու իրավունք: Իրականում Դուք կարող եք իրագործել այս հատուկ իրավունքը նախքան Մեր կողմից Ձեր անձնական տվյալները համաձայն մեր կանոնակարգերի ջնջելը:  
  3. Ձեր անձնական տվյալները շտկելու կամ լրացնելու իրավունք:
    Մենք ցանկանում ենք, որ Ձեր անձնական տվյալները լինեն ճշգրիտ, որպեսզի Մենք կարողանանք Ձեզ տրամադրել Մեր վիզայի հետ առնչվող ծառայություններ:
  4. Ձեր անձնական տվյալները ջնջելու իրավունք:
  5. Ձեր անձնական տվյալների մշակումը սահմանափակելու իրավունք:
  6. Ձեր անձնական տվյալների մշակման դեմ առարկելու իրավունք:
    Խնդրում ենք նկատի ունենալ, որ օրենքի համաձայն և գործնական պատճառներով վերոնշյալ c, d, e և f կետերում Ձեր վիզայի դիմում-հայտում անձնական տվյալների մասով Ձեր կողմից իրավունքների իրագործումը հնարավոր է միայն մինչև Մեր կողմից Ձեր անձնական տվյալները Հունաստանի հյուպատոսությանը փոխանցելը:
    Դուք կարող եք իրագործել «ԳՎՍՈՒՈւորլդ» Հելլաս ԷսԷյ ընկերության նկատմամբ վերոնշյալ ցանկացած Ձեր իրավունքը: Դուք կարող եք իրագործել Ձեր իրավունքները անվճար և Մենք ուրախ կլինենք օգնել Ձեզ այդ հարցում:
       
  7. Հունաստանի՝ տվյալների պաշտպանության իրավասու մարմնին բողոք ներկայացնելու իրավունք՝
    Հասցե՝ Հունաստանի՝ տվյալների պաշտպանության իրավասու մարմնի գրասենյակներ (Greek Data Protection Authority Offices)՝ Կիֆիսիա 1-3, 11523 Աթենք, Հունաստան, Հեռախոսային կենտրոն՝ +30-210 6475600, Ֆաքս՝ +30-210 6475628, էլեկտրոնային փոստի հասցե՝ contact@dpa.gr

Նախքան դա անելը, խնդրում ենք կապ հաստատել Մեզ և(կամ) տվյալների պաշտպանության Մեր պատասխանատուի հետ:

Ինչպե՞ս կարող եմ կապվել Ձեզ հետ:

Դիմեք Մեզ և Մենք Ձեզ անվճար կտրամադրենք տեղեկատվություն անձնական տվյալների պաշտպանության Մեր քաղաքականության և Ձեր համապատասխան իրավունքների մասին:

Հարցերի դեպքում կապ հաստատեք «ԳՎՍՈՒՈւորլդ» Հելլաս ԷսԷյ  ընկերության հետ: Էլեկտրոնային փոստի հասցե՝ privacy@gvcworld.eu

Գլխամաս՝ Ալեքսանդրաս պողոտա 14, 10682, Աթենք, Հունաստան

Հեռ.՝ +30 210 3210 833

«ԳՎՍՈՒՈւորլդ» Հելլաս ԷսԷյ  ընկերության տվյալների պաշտպանության  պատասխանատուի (ՏՊՊ) կոնտակտային տվյալներ՝ dpo@gvcworld.eu

Հեռ.՝  +30 210 3210 833