1. Ո՞ր երկրներն են Շենգենյան տարածքի մաս կազմում:
Շենգենյան տարածքն ընդգրկում է 29 երկիր` («Շենգենյան պետություններ») առանց միջսահմանային տարածքների սահմանապահական վերահսկման: Այդ երկրներն են՝ Բուլղարիա, Խորվաթիա, Ավստրիան, Բելգիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իտալիան, Լատվիան, Լիխտենշտայնը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիա, Սլովակիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան և Շվեյցարիան: Այս երկրները կարճաժամկետ վիզաների համար կիրառում են ընդհանուր վիզային քաղաքականություն:
2. Ի՞նչ է Շենգեն վիզան
- տարանցիկ փոխադրում Շենգենյան համաձայնագրի անդամ պետությունների տարածքով կամ նախատեսված այցելություն այդ տարածք, որի տևողությունը 180-օրյա ժամանակահատվածում չպետք է գերազանցի 90 օրը («Կարճաժամկետ վիզա»),
- տարանցիկ փոխադրում Շենգենյան համաձայնագրի անդամ պետությունների օդանավակայանների միջազգային տարանցիկ տարածքներով (‹‹Օդանավակայանի տարանցիկ վիզա››):
Ընդհանրապես, վիզայի տրամադրումը թույլ է տալիս նույն ուղևորության ընթացքում այցելել ցանկացած Շենգենյան պետություն` վիզայի գործողության ժամանակահատվածում:
Շենգեն վիզան հնարավորություն չի տալիս անցնել աշխատանքի կամ հիմնել բիզնես, զբաղվել առևտրով կամ արհեստով, եթե ցանկանում եք մնալ Շենգենյան երկրում ավելի քան 90 օր:
3. Շենգենյան պետություն մուտք գործելու համար ինձ անհրաժե՞շտ է վիզա:
Հետևեք այս հղմանը՝ պարզելու համար՝ արդյո՞ք Ձեզ պետք է վիզա Շենգենյան պետություն մուտք գործելու համար:
4. Ես ԵՄ անդամ պետության քաղաքացու ընտանիքի անդամ եմ: Ստանդարտ պահանջները կիրառելի՞ են ինձ համար:
Ազատ տեղաշարժման իրավունքի շրջանակներում (այն իմաստով, որ ԵՄ անդամ պետության քաղաքացին բնակվում կամ իր գրանցման երկրից բացի մեկնում է ԵՄ այլ անդամ պետություն) ԵՄ անդամ պետությունների քաղաքացիների ընտանիքի անդամներն օգտվում են որոշակի պարզեցված ընթացակարգերից: Ստորև նշված են համապատասխանեցման ենթակա հիմնական չափորոշիչները՝
- ԵՄ անդամ պետության քաղաքացին իրացրել է ազատ տեղաշարժի իր իրավունքը,
- ընտանիքի անդամը (դիմումատուն) համապատասխանում է 2004/38/ԵՀ Հրահանգի կատեգորիաներից մեկին,
- ընտանիքի անդամը (դիմումատուն) ուղեկցում է ԵՄ անդամ պետության քաղաքացուն կամ միանում է նրան Շենգենյան պետության նշանակման վայրում:
Մանրամասն տեղեկատվության համար հետևեք այս հղմանը:
5. Որտե՞ղ պետք է ներկայացնեմ վիզայի համար իմ դիմում-հայտը:
Շենգեն վիզայի համար դիմում-հայտը Դուք պետք է ներկայացնեք այն երկրի հյուպատոսություն, որտեղ Դուք մտադիր եք այցելել, կամ, եթե մտադիր եք այցելել մեկից ավելի Շենգենյան պետություն, ապա պետք է դիմել Ձեր հիմնական նպատակատեղի երկրի հյուպատոսություն (օրինակ` այցի կամ ամենաերկար այցի հիմնական նպատակը):
Եթե Դուք մտադիր եք այցելել Շենգենյան մի քանի պետություն, և այցի ժամանակահատվածներն ունեն հավասար տևողություն, ապա Դուք պետք է դիմեք այն երկրի հյուպատոսություն, որի արտաքին սահմաններն առաջինը պետք է հատեք Շենգենյան տարածք մուտք գործելիս:
Որպես կանոն, Դուք մուտքի արտոնագրի համար պետք է դիմեք այն հյուպատոսություն, որը տարածքային առումով իրավասու է Ձեր գրանցման երկրի համար:
Մանրամասն տեղեկատվության համար հետևեք այս հղմանը:
6. Կարո՞ղ եմ մուտք գործել Շենգենյան տարածք «X» երկրում, երբ վիզան տրվել է «Y» Շենգենյան երկրի կողմից:
Ընդհանրապես, Դուք կարող եք հատել ցանկացած Շենգենյան սահման ցանկացած Շենգենյան պետության կողմից տրված վիզայով: Այնուամենայնիվ, միայն կարճաժամկետ մուտքի արտոնագրի (վիզայի) առկայությունը բավարար չէ Շենգենյան տարածք մուտք գործելու համար: Տես Հաճախ տրվող հարցերի 16-րդ հարցը` արտաքին սահմաններում ստուգումների մասին:
7. Իմ վիզայով որքա՞ն ժամանակ կարող եմ մնալ Շենգենյան տարածքում:
Շենգենյան վիզան կարճաժամկետ այցի վիզա է և ունի ճամփորդական փաստաթղթի ներսում կցված կպչուն թերթիկի տեսք: «Կարճաժամկետ այց» ասելով` նկատի ունենք այց, որի տևողությունը կազմում է 90 օր ցանկացած 180 օրվա ընթացքում: Դա նշանակում է, որ այցը ցանկացած 180 օրվա ընթացքում ընդհանուր առմամբ 90 օրից ավել չի կարող տևել:
Ձեր վիզայի վավերականության ճշգրիտ ժամկետը նշված է վիզայի կպչուն թերթիկի վրա` «Այցի տևողությունը» վերնագրով:
Մեկանգամյա մուտքի վիզայով Դուք կարող եք մուտք գործել Շենգենյան տարածք միայն մեկ անգամ: Սա նշված է «1»-ով թվագրված վիզայի կպչուն թերթիկի վրա` «Մուտքերի քանակը» վերնագրով: Երկանգամյա կամ բազմանգամյա մուտքի վիզան թույլ է տալիս մուտք գործել Շենգենյան երկրների տարածք երկու կամ մի քանի անգամ վիզայի վավերականության ժամկետի ընթացքում: Սա նշված է «02»-ով թվագրված կամ «MULT» գրառմամբ` վիզայի կպչուն թերթիկի վրա`«Մուտքերի քանակը» վերնագրով:
Հետևելով այս հղմանը` Դուք կգտնեք տեղեկատվություն, թե ինչպես կարդալ վիզայի կպչուն թերթիկի վրա զետեղված տեղեկատվությունը:
Հետևելով այս հղմանը` Դուք կգտնեք տեղեկատվություն, թե ինչպես հաշվարկել Ձեր վիզային ուղևորության օրերը:
8. Որքա՞ն է տևում վիզայի տրամադրման գործընթացը:
Ընդհանրապես, Շենգեն վիզայի համար դիմում-հայտը Հյուպատոսություն ներկայացնելուն պես, Հյուպատոսության կողմից որոշումը կայացվում է 15 օրացուցային օրվա ընթացքում: Այս ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 30 օր կամ 60 օր: Մանրամասն տեղեկատվության համար հետևեք այս հղմանը:
9. Նախատեսված այցի մեկնարկից որքա՞ն ժամանակ առաջ պետք է դիմեմ վիզայի համար:
Վիզայի դիմում-հայտը պետք է ներկայացվի ոչ շուտ քան նախատեսված ուղևորությունից վեց (6) ամիս առաջ:
Ցանկալի է, որ դիմում-հայտը ներկայացվի նախատեսված այցից առնվազն 15 օրացուցային օր առաջ:
Այնուամենայնիվ, դիմում ներկայացնելիս խորհուրդ է տրվում նաև հաշվի առնել Շենգենյան գոտու տվյալ երկրի պետական տոները և այն երկրի պետական տոները, որտեղ դիմում եք վիզայի համար:
Բազմանգամյա մուտքի արտոնագիր (վիզա) (առնվազն 6 ամիս գործողության ժամկետով) ունեցողները կարող են նոր վիզայի համար դիմում-հայտ ներկայացնել նախքան նախորդ վիզայի գործողության ժամկետի ավարտը:
10. Որքա՞ն արժե վիզայի համար դիմում-հայտ ներկայացնելը:
Վիզայի համար դիմում-հայտ ներկայացնելիս պետք է վճարվի 90 եվրոյի չափով ընդհանուր վիզայի վճար: Այն երկրները, որոնց հետ ԵՄ-ն կնքել է «Վիզային ռեժիմի պարզեցման մասին» համաձայնագրեր, նրանց քաղաքցիները վճարում են 35 եվրո գումարի չափով վճար: Մանրամասն տեղեկատվության համար հետևեք այս հղմանը:
Վիզայի վճարը չի կիրառվում հետևյալ կատեգորիաներից որևէ մեկին պատկանող դիմումատուների համար`
- Մինչև տասներկու (12) տարեկան երեխաների համար,
- Կրթական կամ վերապատրաստման նպատակով ուղևորվող դպրոցական աշակերտների, ուսանողների, ասպիրանտների և ուղեկցող ուսուցիչների համար,
- Գիտական հետազոտություններ իրականացնելու նպատակով երրորդ երկրներից ճանապարհորդող հետազոտողների համար,
- Շահույթ չհետապնդող կազմակերպությունների կողմից կազմակերպված սեմինարներում, համաժողովներում, սպորտային, մշակութային կամ կրթական միջոցառումներում շահույթ չհետապնդող կազմակերպությունների մասնակից ներկայացուցիչների համար, որոնց տարիքը չի գերազանցում 25 տարեկանը,
- ԵՄ/ԵՏԳ անդամ երկրների քաղաքացիների ընտանիքի անդամների համար, ում վրա տարածվում է 2004/38 Հանձնարարականը: Տես Հաճախ տրվող հարցերի 4-րդ հարցը:
Անդամ պետությունները նաև կարող են հրաժարվել մուտքի արտոնագրի վճարների հավաքագրումից այն դիմումատուներից, ովքեր դասվում են լրացուցիչ հատուկ կատեգորիաների ներքո: Դրա հետ կապված կարող եք մանրամասն տեղեկատվություն ստանալ այն հյուպատոսությունից, որտեղ Դուք մտադիր եք դիմել:
Եթե Դուք դիմում-հայտը ներկայացնում եք արտաքին ծառայություն մատուցողին, ապա Ձեզանից կգանձվի ծառայության վճար:
11. Իմ անձնագրի ժամկետը երկու ամսից լրանում է: Կարո՞ղ եմ դիմել վիզայի համար:
Սկզբունքորեն չեք կարող: Գոյություն ունի պահանջ, որ անձնագրի ժամկետը պետք է լրանա Շենգենյան պետությունից վերադառնալու պահից 3 ամիս ՀԵՏՈ: Այնուամենայնիվ, արտակարգ իրավիճակի հիմնավորման դեպքերում, հյուպատոսությունը կարող է շեղվել այս պահանջից:
12. Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ վիզայի համար դիմում-հայտը ներկայացնելիս:
Հետևեք այս հղմանը ներկայացվելիք փաստաթղթերի ցանկին ծանոթանալու համար:
13. Իմ վիզան տրվել է, օրինակ, Գերմանիայի հյուպատոսության կողմից: Կարո՞ղ եմ օգտվել այս վիզայից` Շենգենյան այլ պետություններ մեկնելու համար:
Այո, կարող եք: Համաձայն Շենգենյան գոտու կանոնների` Շենգեն վիզան, ընդհանուր առմամբ, գործում է Շենգենյան տարածաշրջանի բոլոր երկրների համար: Խնդրում ենք նկատի ունենալ, սակայն, որ Դուք միշտ պետք է դիմեք այն երկրի հյուպատոսություն, որը Ձեր հիմնական նպատակակետն է (Տես Հաճախ տրվող հարցերի 5-րդ հարցը): Ձեր վիզայի տարածքային վավերականությունը նշվում է վիզայի կպչուն թերթիկի վրա` «Վավերական է մինչև» վերնագրով: Հետևելով այս հղմանը` Դուք կգտնեք տեղեկատվություն, թե ինչպես կարդալ վիզայի կպչուն թերթիկի վրա զետեղված տեղեկատվությունը:
Տես Հաճախ տրվող հարցերի 16-րդ հարցը` արտաքին սահմաններում ստուգումների վերաբերյալ:
14. Կարո՞ղ եմ մեկնել Շենգենյան տարածքից և նորից վերադառնալ տարածք իմ նույն Շենգեն վիզայով:
Շենգեն վիզան թույլ է տալիս մուտք գործել տարածք մեկ կամ բազմակի անգամ: Մեկանգամյա մուտքի արտոնագրով կարող եք մուտք գործել տարածք միայն մեկ անգամ: Սա նշված է «1»-ով թվագրված վիզայի կպչուն թերթիկի վրա: Երկու կամ բազմակի անգամ մուտք թույլատրող վիզայով Դուք կարող եք մուտք գործել տարածք երկու կամ մի քանի անգամ վիզայի վավերականության ժամկետի ընթացքում: Տես նաև Հաճախ տրվող հարցերի 7-րդ հարցը:
15. Շենգենյան տարածքի մաս կազմող երկրի համար ես ունեմ վավերական երկարաժամկետ վիզա/ կացության թույլտվություն: Շենգենյան այլ պետություններ մեկնելու համար ինձ անհրաժե՞շտ է մեկ այլ վիզա:
Ոչ, անհրաժեշտ չէ: Շենգենյան պետության կողմից տրամադրված երկարաժամկետ վիզան կամ կացության թույլտվությունը թույլ է տալիս Ձեզ ճանապարհորդել կամ մնալ Շենգենյան այլ պետություններում` չխախտելով «կարճաժամկետ կացության» առավելագույն տևողությունը (90 օր ցանկացած 180 օրվա ընթացքում):
16. Շենգենյան արտաքին սահմաններում Շենգեն վիզայի և իմ ճամփորդական փաստաթղթից բացի, արդյո՞ք այլ որևէ փաստաթուղթ ևս պետք է ներկայացնեմ:
Միայն Կարճաժամկետ մուտքի արտոնագրի (վիզայի) առկայությունը բավարար չէ Շենգենյան տարածք մուտք գործելու համար: Սահմանում (կամ այլ ստուգումների ժամանակ) հնարավոր է Ձեզանից պահանջեն ներկայացնել ոչ միայն վիզան, այլև` այլ լրացուցիչ փաստաթղթեր, օրինակ, տեղեկատվություն այն մասին, որ Ձեզ մոտ առկա են բավարար միջոցներ կացության և ետ վերադարձի ծախսերը հոգալու համար: Ուստի, խորհուրդ ենք տալիս, որ Ձեզ մոտ ունենաք վիզայի համար դիմելիս ներկայացրած փաստաթղթերի պատճենները (օրինակ` նամակ-հրավերները, ուղևորությունը հաստատող փաստաթղթերը, ճամփորդական ապահովագրությունը և Ձեր ուղևորության նպատակը նշող այլ փաստաթղթեր):
17. Եթե, Շենգենյան պետության օդանավակայանում միացնող չվերթներ ունեմ, արդյո՞ք այդ դեպքում ևս պետք է դիմեմ օդանավակայանի տարանցիկ վիզայի կամ կարճաժամկետ վիզայի համար:
Կարևոր է տարբերակել երկու իրավիճակները`
- տարանցիկ փոխադրում օդանավակայանի միջազգային տարանցիկ տարածքով (շարունակական ճանապարհորդություն, որտեղ Դուք չեք հեռանում օդանավակայանի միջազգային տարանցիկ տարածքից),
- տարանցիկ փոխադրում անդամ պետության տարածքով, սակայն տարանցիկ փոխադրումը իրականցվում է նույն օդանավակայանի տարածքի սահմաններում (շարունակական ճանապարհորդություն, որտեղ Դուք հեռանում եք օդանավակայանի միջազգային տարանցիկ տարածքից):
Օդանավակայանի տարանցիկ վիզան (ՕՏՎ) թույլ է տալիս Ձեզ անցնել Շենգենյան պետության տարածքում գտնվող օդանավակայանի միջազգային տարանցիկ գոտով և սպասել դեպի ոչ Շենգենյան երկիր միացնող չվերթի: ՕՏՎ-ն թույլ չի տալիս Ձեզ մուտք գործել Շենգենյան տարածք (օրինակ` մնալ հյուրանոցում կամ շարունակել ուղևորությունը դեպի մեկ այլ Շենգենյան պետություն):
Պարզելու համար, թե արդյոք Ձեզ անհրաժեշտ է օդանավակայանի տարանցիկ վիզա, խնդրում ենք խորհրդակցել հյուպատոսության հետ:
Մեկ այլ Շենգենյան պետության օդանավակայանով դեպի որևէ Շենգենյան պետություն ճանապարհորդելը կամ Շենգենյան երկու պետությունների օդանավակայաններով ոչ Շենգենյան երկիր մեկնելը օդանավակայանի տրանզիտ չի համարվում: Շենգենյան երկու կամ ավելի պետությունների միջև բոլոր չվերթները համարվում են «ներքին» չվերթներ: Կախված Ձեր ազգությունից` Շենգենյան տարածք մուտք գործելիս Ձեզ կարող է անհրաժեշտ լինի կարճաժամկետ վիզա, նույնիսկ եթե Դուք այնտեղ պետք է գտնվեք ընդամենը մի քանի ժամ և Դուք մնում եք օդանավակայանում (միջազգային տարանցիկ գոտուց դուրս):
18. Իմ վիզան կարո՞ղ է երկարաձգվել:
Վիզայի երկարաձգման համար դիմելիս Դուք պետք է ցույց տաք, որ անհաղթահարելի ուժի, մարդասիրական նկատառումների կամ լուրջ անձնական պատճառներով Ձեզ համար անհնար է լքել անդամ պետության տարածքը մինչև Ձեր վիզայի ժամկետի կամ կացության թույլատրելի ժամկետի լրանալը:
Որպես կանոն, վիզան կարող է երկարաձգվել միայն այն դեպքում, եթե վերջին 180 օրվա ընթացքում Դուք մնացել եք Շենգենյան տարածքում 90 օրից պակաս, և եթե Ձեր ներկայիս վիզայի գործողության ժամկետը չի լրացել:
19. Վիզայի համար իմ դիմում-հայտը մերժվել է: Ի՞նչ կարող եմ անել: Վիզայի վճարը ետ կվերադարձվի՞:
Դուք կարող եք բողոքարկել այս որոշումը: Շենգեն վիզայի մերժման մասին որոշումը և մերժման պատճառները ծանուցվում են ստանդարտ Ձևի միջոցով, որը տրամադրվում է վիզայի դիմում-հայտը մերժած անդամ պետության հյուպատոսության կողմից: Վիզայի դիմում-հայտի մերժման ծանուցումը պետք է ներառի այն պատճառները, որոնց հիման վրա մերժումն իրականացվել է, ինչպես նաև բողոքարկման կարգը և վերջնաժամկետները:
Երբ անդամ պետությունը վիզա տրամադրելու նպատակով ներկայացնում է մեկ այլ երկիր (օրինակ` Ֆրանսիան ներկայացնում է Նիդերլանդները), կկիրառվի այն անդամ պետության բողոքարկման ընթացակարգը, որը վերջնական որոշում է կայացրել, օրինակ այս դեպքում` ներկայացնող անդամ պետությունը` Ֆրանսիան:
Եթե Ձեր դիմում-հայտը նախկինում մերժվել է, ապա Դուք կարող եք կրկին դիմել: Սակայն հորդորում ենք Ձեզ ուշադրություն դարձնել մերժման պատճառների վրա նախքան նոր հայտ ներկայացնելը և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարել:
Վիզայի համար դիմում-հայտի մերժման դեպքում, վիզայի վճարը փոխհատուցման ենթակա չէ: Վիզայի վճարը ծածկում է վիզայի դիմում-հայտի ուսումնասիրության արժեքը:
20. Շենգենյան վիզայի դիմումի համար ինձ ապահովագրություն պետք է:
Այո, Եվրոպական պառլամենտի և Խորհրդի 2009 թվականի հուլիսի 13-ի թիվ 810/2009 (Հոդված 15) կանոնակարգի (ԵՀ) համաձայն, որն ուժի մեջ է մտել 2010 թվականի ապրիլի 5-ին, դիմորդները պետք է ձեռք բերեն ճանապարհորդական ապահովագրություն՝ նախքան դիմելը: ճամփորդական վիզա. Համարժեք ճանապարհորդական ապահովագրություն գնելը Շենգենյան վիզայի պահանջներից մեկն է:
Շենգենյան ճանապարհորդության ապահովագրության պահանջներն են.
- Ճամփորդական ապահովագրությունը պետք է ներառի բժշկական տարհանում/հայրենադարձություն:
- Նվազագույն ծածկույթը պետք է լինի 30,000 եվրո (դրամավորված եվրոյով):
- Ապահովագրական ընկերությունը պետք է ներկայացուցչություն ունենա Եվրամիության երկրներում։
- Ապահովագրությունը պետք է վավեր լինի Շենգենյան գոտում ձեր գտնվելու ողջ տևողության համար:
Ճամփորդեք ապահով և հանգիստ՝ ընտրելով 100% համապատասխան ապահովագրություն եվրոպական 4 առաջատարների՝ Allianz-ի, Axa-ի, Europ Assistance-ի և Mutuaide-ի միջև:
Դուք կարող եք ձեռք բերել ապահովագրական ծածկույթ ձեր ընտրած ցանկացած ապահովագրողից: Այնուամենայնիվ, ձեր դիմումն արագացնելու և հեշտացնելու համար մենք ցանկանում ենք ձեզ տեղեկացնել, որ GVCW-ն INSURTE եվրոպական ընկերության միջոցով, որը գործում է ԵՄ օրենքներով, համագործակցում է առաջին կարգի եվրոպական ապահովագրական ընկերությունների հետ:
Ցանկության դեպքում սեղմեք հետևյալ կոճակը.
ԳՏԵՔ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՁԵՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Հրաժարում պատասխանատվությունից. սեղմելով «Գտեք բժշկական ապահովագրություն ձեր ճանապարհորդության համար», դուք կվերահղվեք GVCW կայքից դուրս՝ մեր Գաղտնիության ծանուցման ներքո: GVCW-ն չի ընդունում որևէ պատասխանատվություն, որը բխում է որևէ անձի կողմից ապահովագրական ծառայությունների գնումից կամ օգտագործումից:

