You are here

Ընդհանուր տեղեկատվություն

Մենք ողջունում ենք Ձեզ ‹‹Գլոբալ Վիզա Սենթր Ուորլդ›› (այսուհետ՝ Մենք կամ ԳՎՍՈւ) պաշտոնական կայքում՝ am-gr.gvcworld.eu, որը պատկանում է ‹‹Գլոբալ Վիզա Սենթր Ուորլդ›› Հելլաս ԷսԷյ ընկերությանը (հասցե՝ Ալեքսանդրաս պողոտա 14, 10682, Աթենք, Հունաստան) և գործարկվում վերջինիս կողմից: Ընկերությունը հիմնադրվել և գրանցվել է Հունաստանում՝ Հունաստանի օրենսդրության համաձայն:  

Այս կայքի այցելուները, անկախ նրանից, վերջիններս հանդիսանում են վիզայի հավանական դիմումատուներ, թե՝ ոչ (այսուհետ` Դուք կամ Օգտատեր(եր)), պետք է ծանոթանան Մեր «Օգտագործման պայմաններին»«Գաղտնիության քաղաքականությանը» և «Պատասխանատվության սահմանափակման մասին հայտարարությանը»: Օգտագործելով այս կայքը կամ օգտվելով դրանում առաջարկվող բոլոր ծառայություններից ՝ Դուք ընդունում եք վերոնշյալ ծանուցումներում նշված «Oգտագործման պայմանները»: Եթե Դուք համաձայն չեք սույն «Օգտագործման պայմանների» հետ, ապա Դուք անմիջապես պետք է ձեռնպահ մնաք այս կայքի օգտագործումից և հետագայում խուսափեք այս կայք մուտք գործելուց կամ այն օգտագործելուց:

Մեր ընկերությունն առաջարկում է մի քանի ծառայություն, որոնցից մի քանիսը նկարագրված են այս կայքում: ‹‹ԳՎՍՈւ››-ն Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի դիվանագիտական մարմինների աութսորսինգային գործընկերն է: Հետևաբար, կարևոր է հասկանալ, որ թեև ‹‹ԳՎՍՈւ››-ի կողմից տրամադրված որոշ ծառայություններն ուղղված են վիզայի համար դիմելու կարգի մեկ կամ մի քանի փուլերի  դյուրացմանը (օրինակ` տվյալների հավաքագրման, տեղափոխման և ընթացակարգային դյուրացմանը), ‹‹ԳՎՍՈւ››-ն մուտքի արտոնագիր տրամադրելու կամ մերժելու իրավունք կամ իրավասություն չունի, քանի որ այս գործառույթը տրամադրող երկրի և վերջինիս իրավասու դիվանագիտական մարմնի բացառիկ իրավունքն է:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս կայքը (am-gr.gvcworld.eu) տրամադրում է ընդհանուր տեղեկատվություն ‹‹ԳՎՍՈւ››-ի մասին, Հայաստանի Հանրապետությունում ‹‹ԳՎՍՈւ››-ի կողմից մատուցվող ծառայությունների ընդհանուր նկարագիր և այլ ընդհանուր տեղեկություններ, որոնք կարող են հետաքրքրել վիզայի համար դիմող հավանական դիմումատուին:

Այս կայքով ներկայումս մատուցվող ծառայությունները դեռևս հետևյալն են՝

1.    Հերթագրման ամրագրում
2.    Վիզայի դիմում-հայտի առցանց ներկայացում

Եթե Դուք որոշեք այս կայքի միջոցով օգտվել ‹‹ԳՎՍՈւ››-ի կողմից տրամադրվող վերոնշյալ ծառայություններից, ապա  Մենք հորդորում ենք Ձեզ ուշադիր ընթերցել սույն «Օգտագործման պայմանների» բաժինները, որոնք վերաբերում են հետևյալ հատուկ ծառայությունների տրամադրմանը` Գրանցում/Անհատական հաշիվ, Վիզայի դիմում-հայտի առցանց ներկայացում, Հերթագրման ամրագրում, քանի որ հնարավոր է կիրառվեն լրացուցիչ պայմաններ:

‹‹ԳՎՍՈւ››-ի այլ ծառայությունների տրամադրումը, որոնք կարող են նկարագրվել այս կայքում, անմիջապես am-gr.gvcworld.eu կայքի միջոցով հնարավոր չէ:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ սույն «Օգտագործման պայմանները» և դրան կից «Գաղտնիության քաղաքականությունը» միայն կարգավորում են այս կայքի և վերջինիս միջոցով ‹‹ԳՎՍՈւ››-ի կողմից մատուցվող որոշ ծառայությունների օգտագործումը:


Կայքի բովանդակությունը

Ինչպես արդեն նշվել է, am-gr.gvcworld.eu կայքը տրամադրում է ընդհանուր տեղեկատվություն ‹‹ԳՎՍՈւ››-ի մասին, Հայաստանի Հանրապետությունում ‹‹ԳՎՍՈւ››-ի կողմից մատուցվող ծառայությունների ընդհանուր նկարագիր և այլ ընդհանուր տեղեկություններ, որոնք կարող են հետաքրքրել վիզայի համար դիմող հավանական դիմումատուին: Հետևաբար,  նման տեղեկատվությունը (ներառյալ ծառայությունների կողմնորոշիչ գինը) չպետք է հետապնդի որևէ հատուկ նպատակ, իսկ ‹‹ԳՎՍՈւ››-ն չի երաշխավորում կամ ներկայացնում տեղեկատվության հուսալիությունը, ճշգրտությունը և ամբողջականությունը: Եթե Դուք հենվում եք վերոնշյալ տեղեկատվության վրա, ‹‹ԳՎՍՈւ››-ն պատասխանատվություն և/կամ պարտավորություն չի կրում Ձեր կամ որևէ երրորդ անձի հնարավոր կորստի կամ վնասների համար, անկախ նրանից, թե այդ կորուստը կամ վնասները կլինեն ուղղակի, անուղղակի, պատժելի, պատահական, հատուկ կամ բխող:

Մենք չենք երաշխավորում, որ այս կայքի և/կամ այս կայքի միջոցով կամ վերջինիս հետ կապված կայքերի միջոցով առաջարկվող գործառույթները կգործեն անխափան և/կամ զերծ կլինեն սխալներից, վիրուսներից կամ այլ նմանատիպ վնասակար տեխնոլոգիաներից: Հետևաբար, եթե վերոհիշյալ երևույթներից որևէ մեկը տեղի ունենա, ‹‹ԳՎՍՈւ››-ն պատասխանատվություն և/կամ պարտավորություն չի կրում Ձեր կամ որևէ երրորդ անձի հնարավոր կորուստների կամ վնասների համար, անկախ այն բանից, թե այդ կորուստը կամ վնասները կլինեն ուղղակի, անուղղակի, պատժելի, պատահական, հատուկ կամ բխող:

Տեղեկացնում ենք Ձեզ նաև, որ ‹‹ԳՎՍՈւ››-ն իրեն վերապահում է այս կայքի բովանդակությունը խմբագրելու բացառիկ իրավունք` առանց որևէ ծանուցման տրամադրման: 

 Մտավոր սեփականություն

Դուք գիտակցում եք, որ ‹‹ԳՎՍՈւ››-ի և Ձեր միջև հարաբերություններում ‹‹ԳՎՍՈւ››-ն հանդիսանում է այս կայքում տեղադրված  ամբողջ բովանդակության սեփականատերը կամ էլեկտրոնային փոստով կամ այլ ձևով կայքի հետ կապված Ձեզ ուղարկված տեղեկատվության  սեփականատերը, բացառությամբ`  Ձեր  կամ որևէ այլ օգտատիրոջ կողմից ստեղծված, գովազդներում կամ  գովազդային ակցիաներում տեղադրված բովանդակության և պետական կամ այլ գործող գործակալությունների կողմից ստեղծված և Ձեր հարմարության համար այս կայքում տեղադրված տեղեկատվության: Նման բովանդակությունն առանց սահմանափակման կարող է ներառել գործող հեղինակային բոլոր իրավունքները, արտոնագրեր, դիզայն, ապրանքային նշաններ, առևտրային գաղտնիքներ, ֆիրմային/առևտրային անուններ, պատկերանշաններ և դրան վերաբերող մտավոր սեփականության այլ իրավունքներ, ինչպես նաև այս կայքում տեղադրված տեքստեր, պատկերներ, գծապատկերներ, պատկերանշաններ, տեսաձայնային և այլ նյութեր, և,  հետևաբար, պաշտպանվում է օրենքով: Առանց ‹‹ԳՎՍՈւ››-ի թույլտվության, նման բովանդակության հասանելիությունը ոչ մի դեպքում չի կարող ընկալվել որպես ուղղակի կամ ենթադրյալ թույլտվություն՝ տիրապետելու կամ օգտագործելու  բովանդակությունը և/կամ դրա համապատասխան Մտավոր սեփականության իրավունքները: Այնուամենայնիվ, Դուք կարող եք ծանոթանալ կայքի բովանդակությանը և օգտվել կայքի ծառայություններից Ձեր անձնական, սակայն ոչ առևտրային նպատակներով: Այս շրջանակներում Դուք կարող եք պատճենահանել, տպել կամ պահել այս կայքի բովանդակության որոշ հատվածներ, որոնք անհրաժեշտ են նշված նպատակների համար: Եթե, այնուամենայնիվ, Դուք տրամադրեք այս բովանդակությունը երրորդ անձին, Դուք պարտավորվում եք միշտ հղում կատարել աղբյուրին և սեփականատիրոջը:

Այս կայքի՝ անօրինական կամ արգելված օգտագործում
Կայքի կողմից առաջարկվող ծառայությունների հետ ծանոթանալիս և/կամ դրանցից օգտվելիս Oգտատերը չպետք է փորձի՝
•    խախտել որևէ օրենք,
•    խախտել ‹‹ԳՎՍՈւ››-ի քաղաքականությունը,
•    խախտել որևէ երրորդ անձի իրավունքները (IP հասցե կամ այլ),
•    թաքցնել իր IP հասցեն կամ թաքցնել իր հաղորդագրությունը՝ օգտագործելով միջանկյալ սարքակազմ կամ ծրագրային ապահովում,
•    տեղադրել բովանդակություն, որը

  • անպատշաճ է,
  • վնասակար է,
  • սխալ  է կամ ոչ ճշգրիտ,
  • խտրական է,
  • զրպարտիչ  է,
  •  անհամապատասխան է  կայքի նպատակներին:

•   միջամտել կայքի շահագործմանը կամ բովանդակությանը: Գործողություն կամ անգործություն են համարվում հետևյալ միջամտությունները (ներկայացված ցանկը ուղղորդիչ, սակայն ամբողջական չէ)`

  • Վիրուսների կամ այլ տեխնոլոգիաների տեղադրում կամ տարածում, որոնք ապացուցված է, որ կարող են վնաս հասցնել ‹‹ԳՎՍՈւ››-ի կամ որևէ երրորդ անձի իրավունքներին, շահերին և գույքին:
  • Տեղեկամատյանների փոխում կամ փոփոխում:
  • Կայքի «ռութ-հասանելիության» կամ վերջինիս ծրագրային կոդի հասանելիության ստացում:
  • Ռոբոտ-ծրագրերի, «սպայդեր» ծրագրերի, «սկրիպտ» ծրագրերի, «սքրեյփեր» վեբկայքերի, «վեբ-փարոս»-ի, «քուքիներ»-ի, ծրագրային համակարգը կոտրող ծրագրերի, որոնիչների, կամ ցանկացած այլ գործող կամ հավանական միջոցների օգտագործում` անկախ նրանից դրանք գործարկվում են ձեռքով, մեխանիկորեն, ավտոմատացված, էլեկտրոնային, էլեկտրական, ծրագրի կամ սարքակազմի միջոցով`  

              ○    կայք մուտք գործելու կամ վերջինիս կողմից տրամադրվող որոշ հնարավորությունների կամ ծառայությունների օգտագործման մերժման պատճառ հանդիսանալու համար:

              ○    կայքի կամ վերջինիս որոշ հնարավորությունների, բաղադրիչների կամ ծառայությունների դանդաղեցման համար:

              ○    Կայքը ոչ նպատակային գործարկելու համար:

•    պատճենահանել և/կամ տարածել վեբկայքի բնօրինակը կամ փոփոխված բովանդակությունը և ‹‹ԳՎՍՈւ››-ի մտավոր սեփականությունը (ինչպես օր.`հեղինակային իրավունքները և առևտրային նշանները),
•    ջնջել կամ փոփոխել կայքի բովանդակությունը,
•    մուտք գործել և/կամ տեղեկատվություն հավաքել այլ օգտատերերի վերաբերյալ,
•    առանց համապատասխան թույլտվության մուտք գործել կայքի այն հատվածները, որոնք սահմանափակված են, 
•   ստեղծել անհիմն կամ անհամաչափ մեծ ծանրաբեռնվածություն  ‹‹ԳՎՍՈւ››-ի ծրագրային ապահովման, սարքաշարի, ցանցի կամ այլ ենթակառուցվածքի վրա:
 

Եթե Դուք փորձեք կատարել կամ կատարեք նման անօրինական կամ արգելված քայլ, ‹‹ԳՎՍՈւ››-ն իրավունք ունի Ձեզ պատասխանատվության ենթարկել կամ պատասխանատվության կանչել` գործող օրենսդրության համաձայն:   

Գրանցում/Անհատական հաշիվ
 

Այս կայքի միջոցով որոշ ծառայությունների մատուցումը հնարավոր է միայն այն օգտատերերի համար, ովքեր գրանցվում են այս կայքում և ապա ստեղծում անհատական հաշիվ: Այս հաշվի ստեղծումը ենթադրում է, որ Դուք համաձայնում եք տրամադրել Մեզ որոշակի տեղեկատվություն, այն է` Ձեր գործող էլ.փոստը, անունն ու ազգանունը: Բացի այդ, Ձեզանից պահանջվում է ստեղծել օգտագործողի անուն (յուզերնեյմ) և գաղտնաբառ: Օգտագործողի անունն ու գաղտնաբառը թույլ կտան Ձեզ մուտք գործել կայքի որոշ հատվածներ, որոնք ուղղված են այս կայքի միջոցով ծառայությունների մատուցմանը: Ավելին, Ձեզանից պահանջվում է ընտրել գաղտնի հարց արդեն առաջարկվող տարբերակներից և ներմուծել Ձեր յուրահատուկ պատասխանը` ընտրված հարցին:

Վերոնշյալ ամբողջ կամ մասնակի տեղեկատվությունը կարելի է ընկալել որպես Անձնական տվյալներ: Այսպիսով, Ձեզանից պահանջվում է անվերապահորեն համաձայնել Մեր «Գաղտնիության քաղաքականությանը»՝ «Օգտագործման պայմանների» հետ միասին: Առանց այդպիսի համաձայնության, գրանցման ընթացակարգը հնարավոր չի լինի ավարտել և անհատական հաշիվը հնարավոր չի լինի ստեղծել:

Օգտատիրոջ Ձեր անունը, գաղտնաբառը և ընտրված գաղտնի հարցին պատասխանը կազմում են Օգտատիրոջ Ձեր ID-ին (այսուհետ`User ID): Խնդրում ենք նկատի ունենալ, որ գրանցման ընթացակարգը ավարտին հասցնելու համար, Դուք պետք է պատասխանեք գրանցման ընթացքում Ձեր կողմից Մեզ տրամադրված էլ.փոստի հասցեին Մեր կողմից ուղարկված նամակին: 

Կապված Ձեր «User ID»-ի և վերջինիս բաղադրիչների հետ, Դուք  անվերապահորեն համաձայնում եք`
•    պահել դրանց գաղտնիությունը և չհրապարակել դրանք երրորդ անձանց,
•    անմիջապես տեղեկացնել Մեզ, երբ նման տեղեկատվությունը հասանելի է դառնում երրորդ անձանց,
•   մուտք չգործել մի քանի անգամ (այսինքն, երբ  մուտք եք գործում ցանկացած պահի մեկ անգամից ավել` օգտագործելով նույն «User ID»-ն);
•    չփորձել շրջանցել «User ID»-ին վերաբերող նույնականացման Մեր ընթացակարգերը, համակարգերը կամ կարգավորումները,
•    դուրս գալ Ձեր հաշվից ավարտելուն պես,

•    չվաճառել կամ չփոխանցել նման տեղեկատվությունը կամ դրան վերաբերող իրավունքներն ու իրավասությունները:


Դուք անվերապահորեն ընդունում եք, որ պատասխանատվություն եք կրում Ձեր «User ID»-ի ներքո իրականացվող բոլոր գործողությունների և Մեր կայքի և/կամ ծառայությունների (ներառյալ վճարումները) օգտագործման համար: Հետևաբար, Դուք կարող եք պատասխանատվության ենթարկվել և պատասխանատվություն կրել Ձեր կողմից Մեզ կամ որևէ երրորդ անձին հասցված  վնասների, կորուստների կամ ծախսերի համար, եթե դրանք վերագրվում են Ձեր կամ Ձեր «User ID»-ն օգատագործող երրորդ անձանց գործողությանը և/կամ անգործությանը: 

Այս կայքի հասանելիության և օգտագործման սահմանափակում
 

‹‹ԳՎՍՈւ››-ն կարող է ցանկացած ժամանակ և ցանկացած համապատասխան տեխնիկական միջոցների օգտագործմամբ, ժամանակավոր կամ մշտապես, մասամբ կամ ամբողջությամբ, սահմանափակել, կասեցնել կամ դադարեցնել Ձեր մուտքը այս կայք, Ձեր «User ID»-ն, Ձեր կողմից այս կայքում տեղադրված ցանկացած բովանդակություն և/կամ ‹‹ԳՎՍՈւ››-ի կողմից մատուցվող կամ հետագայում մատուցվելիք ծառայությունները: ‹‹ԳՎՍՈւ››-ն կարող է նաև ջնջել Ձեր կողմից կայքում տեղադրված ցանկացած բովանդակություն:

Նման սահմանափակումը գտնվում է ‹‹ԳՎՍՈւ››-ի անսահմանափակ հայեցողության ներքո, սակայն, ամենայն հավանականությամբ, կարող է տեղ գտնել, հատկապես, երբ Դուք օգտագործում եք այս կայքը անօրինական/արգելված ձևով (տես վերը նշված տեղեկատվությունը)` անկախ այն բանից, թե ինչ իրավական կամ այլ թույլատրված միջոցներ կամ լուծումներ են օգտագործվել կամ կարող են օգտագործվել ‹‹ԳՎՍՈւ››-ի  կողմից:

Այս կայքի միջոցով տրամադրվող ծառայություններ
Այս կայքի միջոցով ներկայումս մատուցվող ծառայությունները (այսուհետ`Օնլայն ծառայություններ) դեռևս հետևյալն են`

1.    Հերթագրման ամրագրում
2.    Վիզայի դիմում-հայտի առցանց ներկայացում

1.    «Հերթագրման ամրագրում» ծառայություն


«Հերթագրման ամրագրում» ծառայությունը առաջարկվում է այս կայքի միջոցով` համաձայն սույն «Օգտագործման պայմանների»: Այս ծառայության միջոցով Դուք կարող եք հերթագրվել Վիզային կենտրոնում (այսուհետ` ՎԿ), որը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում և գործարկվում Մեր կամ Մեր գործընկերների կողմից:

Այս ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել Մեր կայքէջում և մուտք գործել Ձեր «User ID»-ի միջոցով (տես «Գրանցում/Անհատական հաշիվ» բաժինը):

Այս ծառայությունից օգտվելու ընթացքում Ձեզանից կպահանջվի նշել հետևյալը`
1.   Ժամադրության նշանակման տեսակը (սպասարկման բաժին կամ կենսաչափական տվյալների հավաքագրման բաժին),
2.   Խնդրում եք ժամադրություն Ձեզ, թե Ձեր ընտանիքի համար,
3.   Առկա ամսաթվերից առաջարկվող/ազատ/ օրերը և ժամանակացույցը:
 

Գործընթացն ավարտելիս սեղմելով «ԱՄՐԱԳՐԵԼ ՀԵՐԹԱԳՐՈՒՄԸ» կոճակը` Դուք ստանում եք Ձեր ամրագրման հաստատումը հղման ծածկագրի հետ միասին, որը Դուք պետք է հիշեք կամ պահեք Ձեզ մոտ, քանի որ Մենք կարող ենք պահանջել, որ Դուք հաստատեք Ձեր ամրագրումը` կիրառելով այս հղման ծածկագիրը:  

Խնդրում ենք նկատի ունենալ, որ Մենք մեզ իրավունք ենք վերապահում ցանկացած պատճառով և ցանկացած պահի չեղարկել կամ փոփոխել Ձեր ամրագրումը: Հետևաբար, մենք հորդորում ենք Ձեզ հաճախակի ստուգել Ձեր էլ. փոստը` Ձեր կողմից ամրագրված ժամադրության հնարավոր չեղարկման կամ փոփոխման վերաբերյալ Մեր ծանուցումներին տեղեկանալու համար: Նկատի ունեցեք նաև, որ Մեր կայքում առաջարկվող և Ձեր ամարգրման մեջ նշված ժամանկացույցի տարբերակները կողմնորոշիչ տարբերակներ են, և Մենք չենք կարող երաշխավորել, որ Ձեր ժամադրությունը տեղի կունենա, եթե Դուք սահմանված ժամին չներկայանաք «ՎԿ»: Հետևաբար, Ձեր ժամադրության ժամը կարող է տարբերվել Ձեր ամրագրման մեջ նշված ժամից:  

Սույնով Դուք համաձայնում եք փոխհատուցել Ձեր կամ երրորդ անձանց կողմից Մեզ հասցված կորուստների կամ վնասների համար` կապված չեղարկված, փոփոխված, հետաձգված կամ ուշացած ժամադրության հետ:


2.    «Վիզայի դիմում-հայտի առցանց ներկայացում» ծառայություն

«Վիզայի դիմում-հայտի առցանց ներկայացում» ծառայությունն առաջարկվում է այս կայքի միջոցով` համաձայն սույն «Օգտագործման պայմանների»: Օգտվելով այս ծառայությունից` Դուք կարող եք նախապես տրամադրել Մեր «ՎԿ»-ներին վիզայի համար պաշտոնական դիմելու պահանջվող տեղեկատվությունը: Այս ծառայության օգտագործումը կարող է կրճատել  Մեր «ՎԿ»-ներում վիզայի դիմում-հայտի ձևակերպման և ներկայացման համար Ձեր կողմից հնարավոր ծախսվող ժամանակը: Այնուամենայնիվ, սույն ծառայության օգտագործումը չի կարող համարվել «ՎԿ»-ում նշանակված ժամադրության կամ մուտքի արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ այլ ընթացակարգի  փոխարինող:  

Եթե ցանկանում եք օգտվել «Վիզայի դիմում-հայտի առցանց ներկայացում» ծառայությունից, Ձեզանից կպահանջվի լրացնել առցանց Ձև: Ձեզանից չի պահանջվի ոչ մի լրացուցիչ տեղեկություն, քան այն, ինչ Դուք պետք է տրամադրեք նորմալ մուտքի արտոնագրի դիմում-հայտ լրացնելու համար, ինչը կառավարվում է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի դիվանագիտական մարմնի կողմից:

Գործընթացն ավարտելիս սեղմելով «ուղարկել» կոճակը` Դուք կստանաք Ձեր դիմում-հայտի ուղարկման հաստատումը հղման ծածկագրի հետ միասին, որը Դուք պետք է հիշեք կամ պահեք Ձեզ մոտ, քանի որ մենք կարող ենք պահանջել, որ Դուք հաստատեք Ձեր դիմում-հայտը` կիրառելով այս հղման ծածկագիրը: 

Միայն Դուք եք պատասխանատվություն կրում այս ծառայության օգտագործման ընթացքում Ձեր կողմից տրամադրված տեղեկությունների ճշգրտության, ամբողջականության, հավաստիության, վավերականության և համապատասխանության համար, իսկ ‹‹ԳՎՍՈւ››-ն  պատասխանատվություն չի կրում ցանկացած վնասի, կորստի կամ ծախսերի համար, որոնք կարող են առաջանալ, եթե վիզայի Ձեր դիմում-հայտը հետաձգվի կամ մերժվի Ձեր կողմից վերոհիշյալ տեղեկատվության ոչ պատշաճ կամ անբավարար տրամադրման պատճառով:

Առցանց ծառայությունների մատուցման վերաբերյալ լրացուցիչ պայմաններ
1.    Առցանց ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել Մեր կայքէջում և մուտք գործել՝ կիրառելով Ձեր «User ID»-ին (տես «Գրանցում/Անհատական հաշիվ» բաժինը):

2.    Դուք պետք է ընդունեք Մեր «Օգտագործման պայմանները» և «Գաղտնիության քաղաքականությունը»` նախքան առցանց դիմում-հայտ կամ Ձև ներկայացնելը: 
3.   Առցանց ծառայությունների օգտագործումը պարտադիր չէ, ոչ էլ հանդիասանում է նախապայման վիզայի դիմում-հայտի համար:  

«Գաղտնիության քաղաքականություն» և «Քուքի ֆայլերի քաղաքականություն»
 

Ձեր կողմից ‹‹ԳՎՍՈւ›› տրամադրած անձնական տվյալները կօգտագործվեն` Մեր «Գաղտնիության քաղաքականության» համաձայն: «Գաղտնիության քաղաքականության» ներքո կարող եք ծանոթանալ Մեր «Քուքի ֆայլերի քաղաքականությանը», որը վերաբերում է ներկայումս կամ ապագայում Մեր կողմից «քուքիների» օգտագործմանը և  օգտագործման ձևերին:

Խարդախության նախազգուշացում

Նախկինում արդեն նշվել է, որ որոշ անհատներ կամ կազմակերպություններ կարող են մոտենալ ծառայություններից օգտվողներին, օրինակ նրանց, ովքեր օգտվում են ‹‹ԳՎՍՈւ››-ի կողմից առաջարկվող ծառայություններից, և կարող են կեղծաբար ներկայանալ որպես Մեր աշխատակիցներ, մասնաճյուղերի գործակալներ կամ ներկայացուցիչներ:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ‹‹ԳՎՍՈւ››-ն ոչ մի պատասխանատվություն կամ պարտավորություն չի կրում պահանջների, կորուստների, վնասների, ծախսերի կամ այլ անհարամարությունների համար, որոնք առաջանում են կամ ինչ-որ ձևով կապված են նման խարդախ գործողությունների հետ:

Այսպիսի խարդախության դեպքերի հայտնաբերման և դրանց հետ առնչվելու մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ` ընթերցելով «Պատասխանատվության սահմանափակման մասին հայտարարությունը»:

Գովազդներ և գովազդային ակցիաներ

‹‹ԳՎՍՈւ››-ն կարող է այս կայքում տեղադրել կամ այլ կերպ հրապարակել երրորդ անձանց կողմից տրամադրված գովազդներն ու գովազդային ակցիաները: Եթե գովազդների ու գովազդային ակցիաների արդյունքում Դուք որոշեք կապ հաստատել այդ երրորդ անձանց հետ, Դուք համաձայնում եք, որ նման փոխհարաբերությունների հետ կապված ցանկացած պայման, երաշխիք կամ հայտարարություն բացառապես Ձեր և նշված երրորդ անձանց միջև է:  ‹‹ԳՎՍՈւ››-ն պատասխանատվություն կամ պարտավորություն չի կրում ցանկացած տեսակի վնասի կամ կորստի համար, որոնք առաջացել են նման փոխհարաբերությունների արդյունքում կամ կայքում երրորդ անձանց գովազդների առկայության  արդյունքում:  

Հղումներ դեպի այլ կայքեր

Կայքը կարող է պարունակել ինքնաշխատ հղումներ դեպի այլ կայքեր: Նման կայքերը, բացառությամբ www.gvcworld.eu կայքի, չեն առնչվում ‹‹ԳՎՍՈւ››-ի հետ: Հետևաբար, նման կայքերը չեն կարող ընկալվել որպես ‹‹ԳՎՍՈւ››-ի կամ ‹‹ԳՎՍՈւ››-ի հետ որևէ կերպ առնչվող մասնաճյուղեր, (ենթա)կապալառուներ, գործակալներ կամ մասնագետներ: Արդյունքում, ‹‹ԳՎՍՈւ››- ն և վերջինիս մասնագետները, աշխատակիցները, (ենթա)կապալառուները և գործակալները ոչ մի պատասխանատվություն կամ պարտավորություն չեն կրում այդ կայքերից ծագող կամ դրանց հետ ինչ-որ ձևով կապված կամ դրանցում տեղ գտած տեղեկատվության համար:   

Փոխհատուցում

Եթե Դուք խախտեք սույն «Օգտագործման պայմաններից» որևէ մեկը, Դուք համաձայնում եք փոխհատուցել ‹‹ԳՎՍՈւ››-ին և վերջինիս աշխատակիցներին, գործակալներին, (ենթա)կապալառուներին և մասնաճյուղերին երրորդ անձանց ցանկացած պահանջի դիմաց, որոնք ծագում են Ձեր կողմից կատարված վերոնշյալ խախտումից:

Նախորդ պարբերության պայմանները նույնպես կիրառելի են, եթե Դուք խախտեք ազգային օրենսդրությունը կամ երրորդ անձանց իրավունքները՝ այս կայքից կամ այս կայքում առաջարկվող ցանկացած տեղեկատվությունից կամ ծառայություններից օգտվելիս:

Ոչ մի պարգայում ‹‹ԳՎՍՈւ››-ն չի կրում պատասխանատվություն կամ պարտավորություն ցանկացած տեսակի վնասների համար, ներառյալ` առանց սահմանափակման, ուղղակի կամ անուղղակի, պատահական կամ հետևանքային վնասները, իրավաբանական ծախսերը և փաստաբանական գործունեության վճարները, որոնք ծագում են ‹‹ԳՎՍՈւ››-ի կայքէջի կամ կայքէջում տեղադրված տեղեկատվության կամ առաջարկվող ծառայությունների օգտագործումից կամ չօգտագործումից:

Ավելին, քանի որ ‹‹ԳՎՍՈւ››-ն ոչ մի կերպ ներգրավված չէ վիզայի դիմում-հայտի տրամադրման կամ մերժման գործընթացում և ոչ էլ որևէ կերպ պատասխանատու է դիմում-հայտի մշակման հնարավոր ձգձգումների համար, այն չի կրում պատասխանատվություն կամ պարտավորություն ցանկացած տեսակի վնասների համար, ներառյալ` առանց սահմանափակման, ուղղակի կամ անուղղակի, պատահական կամ հետևանքային վնասները, իրավաբանական ծախսերը և փաստաբանական գործունեության վճարները, որոնք հնարավոր է ծագեն վիզայի դիմում-հայտի մերժման կամ հետաձգման դեպքում:

Ֆորս մաժոր (անհաղթահարելի ուժի ազդեցություն)


‹‹ԳՎՍՈւ››-ն ազատվում է սույն փաստաթղթով պահանջվող կատարման ցանկացած ուշացումից կամ ձախողումից, եթե դա եղել է որևէ իրադարձության կամ չնախատեսված հանգամանքների անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որոնք ներառում են, սակայն չեն սահմանափակվում  տարերային աղետներով, պատերազմական գործողություններով, հրդեհներով, ապստամբություններով, գործադուլներով, աշխատողների զանգվածային հեռացումներով կամ այլ լուրջ աշխատանքային վեճերով կամ գործադուլների այլ տեսակներով, երկրաշարժերով, ջրհեղեղներով, պայթյուններով կամ էլեկտրոնային համակարգերի խափանումներով կամ ‹‹ԳՎՍՈւ››-ի կամ վերջինիս գործընկերների, գործակալների, (ենթա)կապալառուների դեմ լուրջ կիբերհարձակումներով, որոնք ‹‹ԳՎՍՈւ››-ն չէր կարող ողջամտորեն ակնկալել կամ նախապատրաստվել դրանց:   

 

Փաստաթղթի դրույթների գործողությունն առանձին-առանձին և Խախտման հետ կապված որևէ իրավունքից հրաժարում

Եթե սույն «Օգտագործման պայմանների» որևէ դրույթ ճանաչվի անվավեր կամ անգործադրելի, մնացած դրույթները համարվում են վավեր եւ կիրառելի:

Եթե ‹‹ԳՎՍՈւ››-ն ոչ մի քայլ չձեռնարկի Ձեր կամ մեկ այլ Օգտատիրոջ կողմից կատարված խախտման համար, ապա դա չպետք է ընկալվի որպես այս կամ հետագա խախտման հետ կապված իր որևէ իրավունքից հրաժարում:

Վերնագրեր և խորագրեր

Սույն «Օգտագործման պայմանների» բոլոր վերնագրերն ու խորագրերը նախատեսված են միայն հղման հարմարության համար և չպետք է մեկնաբանվեն որպես որևէ էական արժեք կամ կիրառելիություն ունեցող:

Փոփոխություններ
Սույն «Օգտագործման պայմանները» կարող են փոփոխվել ցանկացած պահի: Եթե այլ բան նախատեսված չէ սույն «Օգտագործման պայմաններով» կամ օրենսդրությամբ, բոլոր փոփոխված եզրույթները ավտոմատ կերպով դառնում են կիրառելի դրանք այս կայքում տեղադրելու պահից՝ առանց Ձեզ տեղեկացնելու կամ Ձեր համաձայնությունը խնդրելու:

Համաձայնագրի ամբողջականություն/կանխագործող համաձայնագրեր և պայմանագրեր

Սույն «Օգտագործման պայմանները», ներառյալ Մեր «Գաղտնիության քաղաքականությունը», կազմում են ‹‹ԳՎՍՈւ››-ի և Ձեր միջև կնքված ամբողջական համաձայնագիրը և փոխըմբռնումը: Ավելին, յուրաքանչյուր կողմ հստակորեն նշում է, որ, կնքելով սույն համաձայնագիրը, չի հենվում նախնական համաձայնագրային հայտարարության վրա:

Կիրառելի օրենք և օրենսդրություն
 

Սույն «Օգտագործման պայմանները» կիրառվում և մեկնաբանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն, սակայն Դուք գիտակցում եք, որ ‹‹ԳՎՍՈւ››-ն, հանդիսանալով Հունաստանի Հանրապետությունում ստեղծված և գրանցված ընկերություն և Հունաստանի Հանրապետության աութսորսինգային գործընկեր, կարող է ունենալ լրացուցիչ օրինական պարտավորություններ Հունաստանի և ԵՄ օրենսդրության ներքո: Կողմերն անվերապահորեն  համաձայնության են գալիս, որ Հայաստանի Հանրապետության դատարաններն ունեն բացառիկ իրավասություն կարգավորելու սույն «Օգտագործման պայմաններից» ծագող կամ պայմանների ներքո կամ դրանց հետ կապված ցանկացած վեճ կամ նրանց կողմից հաստատված ցանկացած իրավական հարաբերություն:

Այնուամենայնիվ, երբ կիրառելի օրենքը մնում է նույնը, ‹‹ԳՎՍՈւ››-ն իրեն իրավունք է վերապահում գործ հարուցել Ձեր բնակության երկրում կամ հիմնական գործունեության տարածքում: