Վիզայի վերաբերյալ հիմնական տեղեկատվություն

Դիմումատուները, ովքեր ցանկանում են դիմել մուտքի արտոնագիր (վիզա) ստանալու համար, պետք է ուշադիր ընթերցեն տրամադրված տեղեկատվությունը: Սույն կայքում առկա ուղեցույցները Ձեզ կօգնեն հնարավորինս ճշգրիտ պատրաստել Ձեր փաստաթղթերը` հիմնվելով Հայաստանում դիմումատուների կողմից կարճաժամկետ Շենգեն վիզայի համար ներկայացվելիք հիմնավորող փաստաթղթերի համընդհանուր ցանկի վրա: Դա կնվազեցնի Ձեր դիմում-հայտի թերի լինելու կամ դրա մշակման հետաձգման հավանականությունը:

Կարճաժամկետ Շենգեն վիզան (C տեսակ) նախատեսված է նրանց համար, ովքեր պլանավորում են այցելել Հունաստան և մնալ Շենգենյան տարածքում մինչև 90 օր 180 օրվա ընթացքում (6 ամիս) (Հետևելով այս հղմանը Դուք կգտնեք տեղեկատվություն, թե ինչպես հաշվարկել Ձեր վիզային ուղևորության օրերը): Ճանապարհորդության նպատակը կարող է լինել զբոսաշրջություն, բիզնես, ընտանիքի անդամներին կամ ընկերներին այցելություն, մշակույթ և կրթություն, սպորտ, ճանապարհորդություն` բուժման, ուսման նպատակով, տարանցիկ  թռիչքների և այլ նպատակներով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ համաձայն Վիզա կոդի բոլոր երրորդ երկրների քաղաքացիները Հունաստան մուտք գործելու համար հարկավոր է ձեռք բերեն վիզա: Վերոնշյալը վերաբերվում է մասնավորապես այն դեպքերին, երբ Հայաստանի քաղաքացիները մուտք են անում երրորդ պետություն առանց մուտքի վիզայի պահանջի և այնտեղից ցանկանում են մուտք գործել Հունաստան, օրինակ նավով ճանապարհորդելիս: Վիզայի դիմումը այժմ կարող է ներկայացվել վեց (6) ամիս առաջ և ոչ ուշ, քան նախատեսված այցի ամսաթվից տասնհինգ (15) օրացուցային օր առաջ:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ նրանք, ովքեր չունեն Հայաստանի Հանրապետության անձնագիր, դիմելու համար պետք է ունենան մշտական կամ ժամանակավոր կացության թույլտվություն, որը պետք է վավեր լինի Հայաստան վերադառնալու նախանշված ամսաթվից հետո ավելի քան երեք ամիս: Ցանկացած այլ դեպքում Հունաստանի հյուպատոսական մարմինը չի կարողանա մշակել Ձեր դիմում-հայտը:

Վիզայի համար դիմում-հայտերը կարող են ներկայացվել թե՛ Երևանում գործող Հունաստանի Վիզային կենտրոն, թե՛ անմիջապես Երևանում Հունաստանի դեսպանատան հյուպատոսական գրասենյակ (Վիզային օրենսգրքի 17-րդ (5) հոդվածի, Վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագրի դրույթների շրջանակում):   

Բոլոր դիմում-հայտերը կգնահատվեն Երևանում Հունաստանի դեսպանատան հյուպատոսական գրասենյակի կողմից: Հունաստանի Վիզային կենտրոնն առաջարկում է սուրհանդակային ծառայություն` Ձեր փաստաթղթերը Ձեր հասցեով ուղարկելու համար: Ծառայությունն ընդգրկում է միայն  Երևան, Աբովյան, Եղվարդ և Էջմիածին քաղաքները:

Նախքան Ձեր դիմումի վերաբերյալ որոշում կայացնելը` Ձեզ կարող են հրավիրել Հունաստանի հյուպատոսական գրասենյակ` վիզայի հարցերով մասնագետի հետ հարցազրույցի համար: 

Կարևոր է իմանալ` Վիզայի դիմում-հայտերի մշակման համար կարող է պահանջվել առնվազն 4 աշխատանքային օր: Հորդորում ենք հայտերը ներկայացնել մեկնելուց առնվազն 10 աշխատանքային օր առաջ:

Որոշ դիմում-հայտերի դեպքում կարող է պահանջվել լրացուցիչ  ուսումնասիրություն, ինչը կարող է տևել մինչև 30 օր: