You are here

Կարևոր տեղեկատվություն դիմորդներին

Տեղեկացնում ենք, որ Երևանում Հունաստանի վիզային կետրոնը վերսկսում է իր աշխատանքը 09։00-16։00՝ ընդունելով միայն նախապես առցանց գրանցում ամրագրած դիմորդներին։ Դուք պետք է ամրագրեք Ձեր գրանցումը այստեղ։

Ցանկանում ենք տեղեկացնել, որ գրանցման համար հասանելի տեղեր կարող եք ամրագրել յուրաքանչյուր աշխատանքային օր գալիք աշխատանքային օրվա համար։ Կխնդրենք համոզվել մինչ տեղ ամրագրելը, որ ունեք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը Հունաստանի վիզային կենտրոն դիմելու համար։ Տպեք և լրացրեք հետևյալ փաստաթղթերի ցանկը համաձայն Ձեր ճամփորդության նպատակի, որը ներառում է և բացատրում, թե ինչ փաստաթղթեր են հարկավոր դիմելու համար։

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մեկնել Հունաստան պետք է տեղեկանան հետևելով տվյալ կայքին travel.gov.gr և հետևեն գործող կանոններին: 

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել մեզ +374 60 74 05 06 հեռախոսահամարով կամ կապվել մեզ հետ էլեկտրոնային փոստի միջոցով info.amgr@gvc24assist.eu հասցեով:

Հունաստանի դեսպանությունը Երևանում և Հունաստանի վիզային կենտրոնը պատասխանատվություն չի կրում որևէ չեղյալ հայտարարված , փոփոխված այցի համար։ Վիզայի տրամադրումը երաշխիք չէ, որ ուղևորությունը տեղի կունենա: Խնդրում ենք նկատի ունենալ, որ Հունաստան մուտք գործող ցանկացած անձ նրանց ժամանումից հետո կարող է ենթարկվել մի շարք սահմանափակումների: