You are here

Ընտրել ճամփորդության նպատակը
Ընդհանուր տեղեկատվություն

Դիմումատուները, ովքեր ցանկանում են դիմել մուտքի արտոնագիր (վիզա) ստանալու համար, պետք է ուշադիր ընթերցեն տրամադրված տեղեկատվությունը: Սույն կայքում առկա ուղեցույցները Ձեզ կօգնեն հնարավորինս ճշգրիտ պատրաստել Ձեր փաստաթղթերը` հիմնվելով Հայաստանում դիմումատուների կողմից կարճաժամկետ Շենգեն վիզայի համար ներկայացվելիք հիմնավորող փաստաթղթերի համընդհանուր ցանկի վրա: Դա կնվազեցնի Ձեր դիմում-հայտի թերի լինելու կամ դրա մշակման հետաձգման հավանականությունը:

Ճամփորդիր ապահով։

Ստացեք Ձեր ապահովագրությունը 3 րոպեում։

Օգնության կարի՞ք ունեք:

Օգտվեք մեր դիմում-հարցաթերթիկը լրացնելու ծառայությունից:

Փնտրու՞մ եք ուսման ուղղություն արտասահմանում:
Ուսումնասիրեք հունական ակադեմիական լանդշաֆտը և կատարեք ձեր փայլուն առաջընթացը Հունաստանում
Պահանջվող Փաստաթղթեր

Խնդրում ենք ստուգել պահանջվող փաստաթղթերի ցանկը դիմումը ներկայացնելուց առաջ: Այս գործընթացը կնվազեցնի Ձեր դիմումի հետաձգման, ինչպես նաև կպակասեցնի փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու վտանգը:

Դուք պետք է պատրաստեք առանձին փաստաթղթերի փաթեթ յուրաքանչյուր դիմորդի համար (օրինակ. Եթե դիմում են ծնողները և երեխան, ապա կացարանի մասին փաստաթուղթը պետք է առկա լինի բոլորի փաթեթներում:): Միայն ընդունվում են A4 ձևաչաթի փաստաքղթեր:

Ճամփորդիր ապահով։

Ստացեք Ձեր ապահովագրությունը 3 րոպեում։

Վիզաների սակագներ

ՎԻԶԱՅԻ ՎՃԱՐ

Ստորև ներկայացված վճարները յուրաքանչյուր դիմումի համար գանձվում են կանխիկ` ՀՀ դրամին համարժեք գումարի չափով և ցանկացած պահի կարող են փոփոխվել:

Վիզայի տեսակներ Եվրո

Կարճաժամկետ Շենգեն վիզա (C տեսակ) ՀՀ քաղաքացիների համար

35

Կարճաժամկետ Շենգեն վիզա (C տեսակ) Ադրբեջանի, Բելառուսի և Կոսովոյի քաղաքացիների համար

35

Կարճաժամկետ Շենգեն վիզա (C տեսակ) ոչ կենսաչափական անձնագրեր ունեցող Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Վրաստանի, Չեռնոգորիայի, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության, Մոլդովայի, Սերբիայի և Ուկրաինայի քաղաքացիների համար *

35

Կարճաժամկետ Շենգեն վիզա (C տեսակ) օտարերկրյա քաղաքացիներ

80

Կարճաժամկետ Շենգեն վիզա (C տեսակ) Գամբիայի քաղաքացիների համար

120

թոշակառուները միայն ՀՀ թոշակառուները

Անվճար

12 տարեկանից ցածր տարիք ունեցող երեխաները

Անվճար

ազգային ու տարածաշրջանային կառավարությունների և սահմանադրական ու գերագույն դատարանների անդամները, եթե նրանք սույն Համաձայնագրով ազատված չեն վիզայի պահանջից  (Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին)

Անվճար

հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց ուղեկցող անձինք` ըստ անհրաժեշտության

Անվճար

անդամ պետությունների(Հունաստանի) տարածքներում օրինական կերպով բնակվող Հայաստանի քաղաքացիներին կամ Եվրոպական միության քաղաքացիներին, ովքեր բնակվում են այն անդամ պետության (Հունաստանի) տարածքում, որի քաղաքացիներն են, այցելող մերձավոր ազգականները` ամուսինը (ամուսնությունը պետք է գրանցված լինի ԵՄ-ում), երեխաները (ներառյալ որդեգրվածները), ծնողները (ներառյալ խնամակալները),ամուսնու/կնոջ ծնողները,  տատիկները, պապիկները, թոռները (բարեկամական կապը պետք է հաստատվի համապատասխան փաստաթղթերով)

Անվճար

պաշտոնական պատվիրակության անդամները՝ ներառյալ պաշտոնական պատվիրակությունների մշտական անդամները, ովքեր Հայաստանին հասցեագրված պաշտոնական հրավերի հիման վրա մասնակցում են հանդիպումներին, խորհրդակցություններին, բանակցություններին կամ փոխանակման ծրագրերին, ինչպես նաև միջկառավարական կազմակերպությունների կողմից անդամ պետությունների տարածքներում կազմակերպվող միջոցառումներին

Անվճար

դպրոցականները, ուսանողները, հետբուհական ուսուցում ստացող անձինք և ուղեկցող ուսուցիչները, ովքեր ճամփորդություն են ձեռնարկում ուսման կամ կրթական վերապատրաստման նպատակով, ներառյալ` փոխանակման ծրագրերի, ինչպես նաև դպրոցի հետ կապված գործունեության այլ ոլորտների շրջանակում

Անվճար

լրագրողները և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմը, եթե իրադարձությունը լուսաբանվելու է

Անվճար

միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցները և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող անձինք

Անվճար

քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և անդամ պետություններում գրանցված հայկական համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից հրավիրված անձինք, որոնք ճամփորդություն են ձեռնարկում կրթական վերապատրաստումներին, սեմինարներին, խորհրդաժողովներին՝ ներառյալ փոխանակման ծրագրերի կամ համահայկական և համայնքային աջակցության ծրագրերի շրջանակներում մասնակցելու նպատակով

Անվճար

գիտական, ակադեմիական, մշակութային և գեղարվեստական աշխատանքներին մասնակցող անձինք՝ ներառյալ համալսարանական և այլ փոխանակման ծրագրերը

Անվճար
այն անձինք, ովքեր ներկայացրել են մարդասիրական նկատառումներով, ներառյալ` շտապ բժշկական օգնություն ստանալու համար, իրենց ճամփորդության անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթեր, և նման անձին ուղեկցող անձը, կամ մերձավոր ազգականի հուղարկավորությանը մասնակցելու կամ ծանր հիվանդ մերձավոր ազգականին այցելելու համար Անվճար

* Ուշադրություն. Կենսաչափական անձնագրեր ունեցող Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության, Ալբանիայի, Ուկրաինայի, Չեռնոգորիայի, Սերբիայի, Մոլդովայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Վրաստանի քաղաքացիներից Շենգեն վիզա չի պահանջվում: Ուշադրություն: Խնդրում ենք սեղմել այստեղ, իմանալու այն երկրների ցանկը, որի հետ ԵՄ ունի Վիզայի դյուրացման համաձայնագիր:

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ

‹‹ԳՎՍՈւ›› ընկերության Հունաստանի Վիզային կենտրոնը յուրաքանչյուր անձի համար գանձելու է ծառայության վճար` 30 Եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով:

 Քաղաքացիների հետևյալ խմբերը ազատվում են ծառայության վճարից

  • 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամներ:

ՆԿԱՏԻ ՈՒՆԵՑԵՔ, ՈՐ

Վերը ներկայացված վճարները յուրաքանչյուր դիմումի համար գանձվում են կանխիկ կամ քարտովՀՀ դրամին համարժեք գումարի չափով Հունաստանի վիզային կենտրոնում և ցանկացած պահի կարող են փոփոխվել:

Հունաստանի Վիզային կենտրոնում բոլոր վճարները պետք է իրականացվեն կանխիկ կամ քարտով ` ՀՀ դրամով դիմում-հայտը ներկայացնելու պահին:

Հունաստանի Հանրապետության դեսպանությունում բոլոր վճարները պետք է իրականացվեն կանխիկ` եվրոյով դիմում-հայտը ներկայացնելու պահին:

Կենսաչափական տվյալներ

2015թ.-ի հունիսի 23-ից սկսած Շենգեն վիզայի համար դիմող քաղաքացիները պետք է տրամադրեն իրենց կենսաչափական տվյալները, այն է` բոլոր տասը մատների մատնահետքերը և թվային լուսանկարը: Կենսաչափական տվյալները պահվելու են Վիզաների տեղեկատվական համակարգում (ՎՏՀ), որը Շենգենյան պետությունների միջև կարճաժամկետ մուտքի արտոնագրերի (առավելագույնը 90 օր ժամկետով` 180 օրվա ընթացքում) վերաբերյալ տվյալների փոխանակման կենտրոնական բազան է: ՎՏՀ-ի հիմնական նպատակներն են` դյուրացնել մուտքի արտոնագրերի համար դիմելու ընթացակարգերը,  սահմանային ստուգումները, ինչպես նաև բարելավել անվտանգության մակարդակը:

Ներկայացվող լուսանկարի պահանջներ
Photo Specifications

Նախքան Շենգեն վիզայի համար պահանջվող լուսանկարները ներկայացնելը, համոզվեք, որ դրանք միանգամայն բարձր որակի են, որպեսզի դրանց արտատպումը  հեշտ լինի: Դիմորդը պետք է ներկայացնի երկու(ոչ ավել, քան 6 ամսվա վաղեմության) նկար, որոնք պետք է լինեն.

  • 3,5 x 4 սմ (1.2 x 1.6 դյույմ)
  • Նկարը պետք է լինի պարզ, ուրվագծված և բավարար լուսային հակադրությամբ
  • Գունավոր, խնդրում ենք նայել ուղիղ խցիկին
  • ճակատը և ականջները ամբողջությամբ բաց պետք է լինեն, առանց զարդերի:
  • Արտացոլանքը ակնոցներից, արևային ակնոցներից անթույլատրելի է: Աչքերը չեն կարող քողարկվել ակնոցի շրջանակով:
  • Խնդրում եք խուսափեք լուսանկարում լուսափայլի, ստվերի կամ կարմիր աչքերի առկայությունից: Լուսանկարը պետք է տպված լինի բարձրորակ թղթի վրագույները պետք է լինեն բնական և ճիշտ արտացոլեն մաշկի գույնը: Լուսանկարը չպետք է ունենա ճմրթվածություն, խազեր կամ լաքաներ:

Խնդրում ենք սեղմել հետևյալ հղմանը լուանկարի մանրամասներին ծանոթանալու համար:

Այս պահանջներին ծանոթանալը և դրանց լիարժեք բավարարումը կարևոր է, քանի որ, միայն սահմանված ձևաչափի դեպքում, դիմումատուի կենսաչափական ճանաչումը և լուսանկարի կատարյալ արտատպումը կարող են ճիշտ հաստատվել:

Ուշադրություն.

Խնդրում ենք հետևել վերը նշվածին: Եթե ներկայացված լուսանկարները չհամապատասխանեն վերը նշված կետերին, Ձեր դիմումը կհամարվի ոչ լիարժեք:

Դիմում-հայտի համար նկարների կարի՞ք ունեք:

Իմացեք ավելին մեր լուսանկարչական ծառայության մասին:

Ճանապարհորդական ապահովագրություն

Համաձայն համաձայնագրի 2010 թվականի ապրիլի 5-ից ուժի մեջ մտած «Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009 թվականի հուլիսի 13-ի թիվ 810/2009 կանոնակարգի (15-րդ հոդված), դիմումատուները պետք է ձեռք բերեն ճամփորդական ապահովագրություն` նախքան ճամփորդական վիզայի համար դիմելը: Համապատասխան ճամփորդական ապահովագրության ձեռքբերումը Շենգեն վիզայի պահանջներից մեկն է:

Շենգենյան համաձայնագրի երկրների ճամփորդական ապահովագրության պահանջներն են՝

  • Ճամփորդական ապահովագրությունը պետք է ներառի առնվազն 30,000 ԵՎՐՈ ծածկույթով բժշկական ցուցումներով տարհանման/հայրենադարձության ապահովագրություն (եվրոյով արտահայտված):
  • Ապահովագրական ընկերությունը պետք է ունենա ներկայացուցչական գրասենյակ Եվրամիության անդամ երկրներում:
  • Ապահովագրությունը պետք է վավեր լինի Շենգենյան համաձայնագրի երկրներում կացության ողջ ժամանակահատվածի ընթացքում:

 

Հարգելի դիմորդներ,
Դուք կարող եք ձեռք բերել ապահովագրական ծածկույթ ձեր ընտրած ցանկացած ապահովագրողից: Այնուամենայնիվ, ձեր դիմումն արագացնելու և հեշտացնելու համար մենք ցանկանում ենք ձեզ տեղեկացնել, որ GVCW-ն INSURTE եվրոպական ընկերության միջոցով, որը գործում է ԵՄ օրենքներով, համագործակցում է առաջին կարգի եվրոպական ապահովագրական ընկերությունների հետ:
Ցանկության դեպքում սեղմեք հետևյալ կոճակը.

ԱՄՐԱԳՐԵՔ ՁԵՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄԱ

 Հրաժարում պատասխանատվությունից. սեղմելով «Ամրագրեք հիմա ձեր ապահովագրությունը», դուք կվերահղվեք GVCW կայքից դուրս՝ մեր Գաղտնիության ծանուցման ներքո: GVCW-ն չի ընդունում որևէ պատասխանատվություն, որը բխում է որևէ անձի կողմից ապահովագրական ծառայությունների գնումից կամ օգտագործումից:
Ճամփորդիր ապահով։

Ստացեք Ձեր ապահովագրությունը 3 րոպեում։

Ուղևորության օրերի հաշվիչ

2013 թ. հունիսի 26-ի հ/մ 610/2013 կանոնակարգում փոփոխություններ կատարվեցին Շենգենյան համաձայնագիրը, Շենգենյան սահմանների օրենսգիրքը և Վիզաների օրենսգիրքը կատարող կոնվենցիայում և, ի թիվս այլոց, վերասահմանվեց երրորդ երկրների քաղաքացիների համար Շենգենյան գոտում «կարճաժամկետ մնալու» հասկացությունը, որը հանդիսանում է Շենգենյան ակտի հիմնական տարրը:

Հետևել դիմում-հայտի ընթացքին

Դիմում-հայտը հանձնելուց հետո, կարող եք հետեվել Ձեր դիմում-հայտի ընթացքին առցանց և տեղեկանալ, երբ Ձեր անձնագիրը պատրաստ կլինի: Այս գործընթացը կհեշտացնի ստացման ընթացակարգը և կօգնի ավելի ճիշտ պլանավորել Ձեր օրը:

Դիմում_հայտին հետևելու համար պետք է իմանալ դիմում-հայտի համարը, որը կարող եք գտնել վճարման թերթիկի վրա, որը տրվել է Ձեզ դիմում-հայտի ընդունման ժամանակ և անձնագրի համարը:

ՀԵՏևԵԼ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԻ ԸՆԹԱՑՔԻՆ

Դիմում-հայտիս կարգավիճակը:

Ստացեք բջջային հաղորդագրություն:

Անձնագրի ստացում

Երբ առցանց հետևելու արդյունքում պարզվում է, որ Ձեր անձնագիրը պատրաստ է վերցնելու համար, կարող եք անձամբ ներկայանալ անձնագրի ետևից վիզայի դիմում-հայտի գործընթացի ավարտին: Խնդրում ենք հաշվի առնել, որ անձնագրի ետստացման համար հարկավոր է ներկայացնել անձնագրի ստացականը, որը տրվել է Վիզային կենտրոնում փաստաթղթերի ընդունման ժամանակ:

Չե՞ք կարող ինքներդ ստանալ Ձեր անձնագիրը:

Կարող ենք առաքել Ձեր անձնագիրը հենց Ձեր տուն:

Վիզայի մերժման կարգը

Շենգենյան վիզայի մերժման մասին որոշումը և մերժման պատճառները ծանուցվում են ստանդարտ ձևաթղթով, որը տրամադրվում է մուտքի արտոնագիրը մերժած անդամ պետության հյուպատոսության կողմից: Մերժման մասին ծանուցումը պետք է ներառի այն պատճառները, որոնց վրա հիմնավորվել է մերժումը, բողոքարկման կարգն ու ժամկետները:

Վիզա ստանալու մերժում ստացած դիմորդները կարող են բողոքարկել այս որոշումը։ Բողոքարկումը պետք է իրականացվի այն անդամ պետության դեմ, որը վերջնական որոշում է կայացրել դիմումի վերաբերյալ և այդ անդամ պետության ազգային օրենսդրությանը համապատասխան։ Անդամ պետությունները դիմումատուներին տեղեկատվություն են տրամադրում բողոքարկման դեպքում կիրառվող ընթացակարգի վերաբերյալ։

Դիմորդներն ազատ են կրկին դիմել, եթե նրանց դիմումը ավելի վաղ մերժվել է: Այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում նախքան նոր դիմում ներկայացնելը հաշվի առնել ավելի վաղ մերժման պատճառները և անհրաժեշտության դեպքում կատարել փոփոխություններ:

Վիզայի վճարը չի վերադարձվում, եթե վիզան մերժվում է: Վիզայի վճարը ծածկում է վիզայի դիմումի քննության ծախսերը: